Արմինֆո. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հոկտմբրի 10-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացմանը նշել է կառույցի առջև կանգնած չորս հիմնական մարտահրավերները:
Նրա ասելով, անդրազգային ահաբեկչությունը, փախստականների ճգնաժամը, իրավական ամբոխավարությունը և Եվրոպայի հակամարտությունները, ահա այն սպառնալիքները, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է աշխատել:
«Ուկրաինայի իրավիճակն առաջվա պես մնում է բարդ: Հակամարտությունն արդեն 9000 մարդու կյանք է խլել: Մինչ օր սառեցված են Մերձդնեստրի, Վրաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունները: Դրանք բոլորն սպառնալիք են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար և դժվարացնում խաղաղ կարգավորմանն ուղղղված ջանքերը: Խաղաղությունը մի ընկալեք որպես ինքնըստինքյան հասկանալի երևույթ, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ մշտապես, սերնդեսերունդ», - նշել է ԵԽԽՎ ղեկավարը:
Այսօր Ստրասբուրգում աշխատանքն է սկսել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը կավարտվի հկոտեմբերի 14-ին: