Արմինֆո.Այսօր Երևանը տոնում է իր 2798-ամյակը:
Այդ առնչությամբ քաղաքապետարանը տարբեր տոնական միջոցառումներ է կազմակերպել քաղաքի պուրակներում ու զբոսայգիներում: Միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտյան փուչիկներվ և ժապավեններով զարդարված ջրի մեքենաների երթով:
Այդ առնչությամբ այսօր քաղաքի որոշ փողոցներ փակ կլինեն:Տոնի առթիվ Երևանի պատվավոր հյուրերի թվում կլինեն Փարիզի քաղաքապետ Էնն Իդալգոն, ով ռավոտյան արդեն այցելել է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանը, Իտալիայի Կարարա քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբանին, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետ Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքի պատմությունն առնչվում է Ուրարտուի Արգիշտի Առաջին թագավորին, ով ամրոց է կառուցել Արին-բերդ բարձունքում և անվանել է Էրեբունի: Ամրոցի անունվ կոչվել է դրա շուրջ ծավալված քաղաքը: Հնագետների կողմից նույն բլուրում հայտնաբերված սեպագիրը դարձել է քաղաքի ծննդյան յուրօրինակ վկայականը: «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի», - ասվում է Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ի կողմից կառուցված Էրեբունի ամրոցի մասին արձանագրությունում: Դա եղել է 2798 տարի առաջ, Հռոմի ռաջացումից 29 տարի առաջ: Հին Երևանը կարևոր դեր է կատարել Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքում դարեր շարունակ: Իր ժամանակակից տեսքը Երևանն տացել է նախորդ դարի 30-ական թվականներին: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը դարձավ ժամանակակից քաղաքի «հիմնադիր հայրը»: Նա կսեց քաղաքաշինությունում օգտագործել տուֆը` Հայաստանի հիմնական բնական ռեսուրսը: Երևանի շինարարությունում օգտագործվել է առավելապես վարդագույն տուֆը, այդ պատճառով Հայաստանի մայրաքաղաքը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք»: