

Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպումն իրենց մոտ անցկացնելու ֆրանսիայի առաջարկությունը:
«Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները` որպս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, սերտորեն համագործակցում են ևական խաղաղության հաստատմանը նպտակաուղված միջնորդական ջանքերը շքրունակելու համար»,- նշել է Ուորլիքը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Նա նաև հիշեցրել է, որ տարեվերջին միջնորդները կայցելեն տարածաշրջան և ակնկալում են հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Ուորլիքը նաև կրկին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և քայլեր ձեռնարկել զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման նպատակով:
«Նման քայլերը շատ կարևոր են բանակցությունների համար պայմաններ ստեղծելու տեսանկյունից, որոնք կարող են հանգեցնել կարգավորման», - եզրափակել է միջնորդը:


