Արմինֆո. Վանաձորի քաղաքապետի ընտրություններում համախմբված ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս «Լուսավոր Հայաստանի» ցուցակի առաջին համար Քրիսը Մարուքյանի, քանի որ այդ կուսակցությունը հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցնում ՀՀԿ-ից հետո:
Նախորդ օրն ուշ երեկոյան «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի և ընտրություններում երրորդ տեղն զբաղեցրած «Հայկական Վերածնունդի» նախագահ Արթուր Բաղդասարյանի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ քաղաքապետի ընտրություններում «Հայկական վերածնունդը» կսատարի «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին:
Դրանից անմիջպես հետո Վանաձորի ընտրություններում չորրորդ տեղն զբաղեցրած ԲՀԿ-ն նույնպես հայտարարել է Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու իր մտադրության մասին:
Այդպիսով, համախմբված ընդիմությունը բոլոր հնարավորություններն ունի իր քաղաքապետն ունենալու Վանաձորում:
Հոկտմբերի 2-ի քվեարկության արդյունքում Վանաձորում ռաջատարը ՀՀԿ-ն է, որը, սակայն, բավականաչափ քանակությամբ ձայներ չի հավաքել որպեսզի բացարձակ մեծամասնություն ապահովի ավագանիում և անցկացնի քղաքապետի պաշտոնի սեփական թեեկնածուին:
Համանման իրվիճակ է ս տեղծվել Գյումրիում: Սակայն այնտեղ Ընտրական օրենսգրքի շուրջ տարաձայնություններ են ծագել ընդիմության և ՀՀԿ միջև, որը սատարւմ գործող քաղաապետ Սամվել Բալասանյանի գլխվորած դաշինքին: Ուշագրավ է, որ ԸՕ մեկնաբանության հարցում ԿԸՀ պաշտպանում է ՀՀԿ դիրքրոշումը, կարծելով, որ Գյումրիում «Բալասանյան» դաշինքին բաժին է ընկել ձայների բացարձակ մեծամասնությունը` հաշվի առնելով «բոնուսային մանդատները»:
Այդ լույսի ներքո համախմբված ընդդիմությունը որոշել է դատական ճանապարհով բողոքարկել քվեարկության արդյունքները: Իսկ մինչև դատավճիռը` բոյկոտել Գյումրիի ավագանու խորհրդի նիստերը: