Արմինֆո. Հայաստանի նախագահն ստորագրել է Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանի հեռացման մասին հրամանագիրը:
Դրանից հետո կառավարության նիստում այդ պաշտոնի համար ներկայացվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանի թեկնածությունը: Ներկայացնելով թեկնածությունը` վարչապետ Կարեն Կարապետյանը, մասնավորապե, հայտարարել է. «Հուսով ենք, որ Դուք նոր մշակույթ կներմուծեք մարզային կառավարման գործում»:
Այնուհետև, դիմելով նախարարների կաբինետի բոլոր անդամներին, Կարապետյանը բոլորին մաղթել է լավ տրամադրություն, համարձակություն և «ոգի»` առաջադրված խնդիրների լուծման գործում: