Արմինֆո. Այսօրվա նիստում կառավարությունը ֆալսթարթ է արել` նշելով Սյունիքի ապագա մարզպետի անունը:
Այն բանից հետո, երբ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նախարարների կաբինետին ներկայացրել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատչյանի հրաժարականի հարցը, որը միաձայն ընդունվել է, նա հայտարարել է, որ հաջորդ կետը Սյունիքի մարզպետի պաշտոնում Վահե Հակոբյանի նշանակման հարցն է: Այդ պահին նրա խոսքն ընդհատել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, հայտարարելով, որ նախարարաների կաբինետը, ըստ օրենքի, իրավունք չունի այդ հարցը քննարկելու, քանի դեռ նախագահը չի հաստատել գործող մարզպետի հրաժարականը: «Կարծում եմ, որ նոր մարզպետի նշանակման հարցը մենք կարող ենք քննարկել մեր նիստի վերջում», - հավաստիացրել է Հարությունյանը:
«Շտապում եք, պարոն Լոքյան», - նկատել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ դեռ նախօրեին Սուրիկ Խաչատրյանը համառորեն հերքում էր իր հրաժարականի մասին լուրերը: Իսկ այսօր առավոտյան պարզվել է, որ նա պաշտոնից հեռանում է «սեփական դիմումի համաձայն»: Վահե Հակոբյանը, ով Սյունիքի մարզպետի պաշտոնում փոխարինելու է Խաչատրյանին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրենն է: