Արմինֆո. Սյունիքի մարզպես Սուրեն Խաչատրյանի հրաժարականի մասին ԱրմԻնֆո-ի տեղեկությունները հաստատվել են: ՀՀ կառավարությունը, ինչպես արդեն հաղորդել ենք, այսօրվա նիստի օրակարգում ներառել է Սյունիքի մարզպետի հրաժարականի հարցը:
Դեռ նախօրեին մենք հաղորդել էինք, որ Խաչատրյանի փոխարեն կնաշակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը: Այդ հարցը նույնպես արդեն ներառվել է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Դեռ նախօրեին Սուրիկ Խաչատրյանը համառորեն հերքում էր իր հրաժարականի մասին լուրերը: Իսկ այսօր առավոտյան պարզվել է, որ նա պաշտոնից հեռանում է «սեփական դիմումի համաձայն»: