Արմինֆո.'Ժառանգություն՚ կուսակցությունը մտադիր է համահայկական ՙքաղաքական օջախներ՚ ստեղծել՝ սփյուռքի բոլոր կառույցների մասնակցությամբ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հայտնելով, որ այդ հարցի առնչությամբ արդեն հանդիպել է Բրյուսելի և Փարիզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:
ՙՀայաստանում մտադիր ենք ձևավորել այդ օջախներն սկզբում Վանաձորում և Գյումրիում: Դրանց նպատակն ամբողջ հայ ժողովրդին, այդ թվում՝ սփյուռքյան կառույցներին ու համայնքներին Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներում ներգրավելն է՚,- հայտնել է նա՝ ավելացնելով, որ նման ՙօջախներ՚ ստեղծելու դեպքում հնարավոր կլինի ընդլայնել Հայաստանի սահմանները՝ ՙՌուսաստանի և Թուրքիայի անկման՚ պայմաններում: