Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 3-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքներն հունվար-սեպտեմբերին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի դինամիկան, որը 2,8%-ով գերազանցեց նախատեսվող ցուցանիշները:Բեռնումը հաշվետու շրջանում 17,6%-ով գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը:
Արտահանման փոխադրումները 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 14,2%-ով /32 հազ. տն.-ով/, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 19%-ով /71,4 հազ. տն.-ով/:
Միևնույն ժամանակ նշվել էր, որ այս ցուցանիշների աճի ֆոնին հունվար-սեպտեմբերին կտրուկ անկում է ապրել երկաթուղային ներմուծումը. այստեղ գրանցվել է 21%-նոց կրճատում:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, ավելացել են լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը: Տեղամասային արագությունը կազմեց 34,9 կմ/ժ նախատեսվող 33,4 կմ/ժ դիմաց, իսկ տեխնիկականը՝ 40,3 կմ/ժ՝ նախատեսվող 39,6 կմ/ժ դիմաց:
Կրճատվեց նաև բեռնատար վագոնի շրջանառությունը. սեպտեմբերին այն կազմեց 2,7 օր նախատեսվող 2,9-ի դիմաց:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը: Դրանց թվում է գնացքի միջին քաշը, բեռնատար վագոնի պարապուրդի ժամանակը:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 9 671 գնացք, որից 9 568-ը՝ ըստ չվացուցակի: Չնայած գնացքների ուշացման ժամանակի կրճատմանը 12%-ով՝ Ս.Վալկոն ընդգծեց չվացուցակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2016 թվականի սեպտեմբերին գծի բալային գնահատականը բարելավվել է 8 կետով՝ կազմելով 88 միավոր:
Գլխավոր տնօրենը հայտնեց, որ տարվա 9 ամիսների ընթացքում փոխվել է 31,8 հազար կոճ:
Երկաթուղու առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրենը առանձնացրեց գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: Այլ հիմնական խնդիրների շարքում Սերգեյ Վալկոն նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը: