Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել արտգործնախարարի և պաշտպանության նախարարի նշանակման վերաբերյալ:
Այսպես, Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնում: Նախագահի մեկ այլ հրամանագրով Սեյրան Օհանյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից:
Արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվել է Էդվարդ Նալբանդյանը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից և նշանակվել նախագահի աշխատակամի ղեկավար: Իսկ ԱԱԽ քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը, որն այդ առնչությամբ ազատվել է ՊՆ գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Գլխավոր շտաբի ղեկավար է նշանակվել Մովսես Հակոբյանը, որն այդ առնչությամբ ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: