ԱրմԻնֆո: Առաջիկա 20 տարում Ղարաբաղի նկատմամբ Բաքվի դիրքորոշման և քաղաքականության մեղմացում ակնկալելու հարկ չկա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Համենայն դեպս, հենց այդ մասին են վկայում հարևան երկրում իշխանության շահերին համապատասխան սահմանադրության հերթական փոփոխման շուրջ հանրաքվեի արդյունքները: Այդպիսով, Իլհամ Ալիևն օրենսդրորեն ամրագրեց սեփական ընտանիքի իշխանական դիրքերը, որը նրան հնարավորւոյթուն է ընձեռում շատ հանգիստ մնալ նախագահ առաջիկա 2-3 տասնամյակում: Դա նշանկաում է, որ հայկական հանրապետությունները չպետք է ակնկալեն Ալիևի կառավարման տարիներին Ադրբեջանի դիրքորոշումների և քաղաքական մեղմացման հնարավորություն», - նշել է նա:
Այդ լույսի ներքո վերլուծաբանը կարծում է, որ հակամարտության հայկական կողմը պետք է փոխի սեփական բանակցային մոտեցումները փաստարկման համակարգ ձևավորելու նպատակով, որը լավագույնս ապահովի Հայաստանի և Արցախի շահերը: Նման համակարգը, նրա կարծիքով, իրենից կներկայացնի այս կամ այն դեպքի կամ սցենարի համար համապատասխան քայլերի ծրագիր: Մելիքյանը նման հայեցակարգի այլընտրանք է տեսնում բացառապես ռազմական գործողությունների դաշտում, որտեղ հայկական ուժերը հարկադրված կլինեն դիմակայել ադրբեջանական ԶՈՒ-ին:
Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում սահամադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեի նախնական արդյունքների հանմաձայն, ադրբեջանցի ընտրողների 84,2%-ն «այո» է ասել երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետի մինչև 7 տարի ավելացմանը: Ընտրողների 84,5%-ը պաշտպանել է Ադրբեջանում փոխնախագահի ինստիտուտի ստեղծումը, 88%-ը կողմ է արտահայտվել նախագահի թեկնածուների տարիքային սահմանափակումների վերացմանը: Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Իլհամ Ալիևը Սահմանադրական դատարան էր ուղարկել Ադրբեջանի սահմադրության փոփոխությունների շուրջ հանրաքվեր վերաբերյալ ակտի նախագիծ, որում առաջարկել էր երկրի փոխնախագահների պաշտոններ ստեղծել: Բացի այդ, առաջարկել էր նախագահի աշտոնավարման ժամկետը 5 տարուց ավելացնել մինչև 7 տարի: Ընդհանուր առմամբ, առաջարկվել էր սահմանադրության 29 փոփոխություն: