Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով՝ Տիգրան Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Տիգրան Բարսեղյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՚,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ 2014 թ. մայիսին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Տիգրան Բարսեղյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ։