Արմինֆո. Թուրքիան ՄԱԳԱՏԷ-ին բողոքել է Մեծամորի ատոմակայանից:
Ինչպես Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրակը Վիաննայում, ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսում, հայտարարել է, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ գոտում և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրներին, մասնավորապես, Թուրքիային:
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի: Աշխարհը և տարածաշրջանը չեն կարող թույլ տալ երկրորդ ատոմային աղետը`Չերնոբիլից հետո: Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 47 տարի առաջ: Բացի այդ, ԱԷԿ-ը գտնվում է թուրքական սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա»,-ասել է նախարարը: Թուրք նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել ուսումնասիրել նման վիճակում գտնվող բոլոր ԱԷԿ-ների աշխատանքը:
Սա Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի վրա ազդելու առաջին փորձը չէ թուրքական և ադրբեջանական կողմերից: Նրանք պարբերաբար բարձրացնում են այս հարցը միջազգային տարբեր հարթակներում: Սակայն նկատենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը բազմաթիվ անգամ հաղորդել է, որ Կոմիտեի կողմից իրականացված տեսչական ստուգումները, ՄԱԳԱՏԷ-ի,Եվրամիության, ԱՄՆ, ՌԴ առաքելությունների մասնակցությամբ, այնպիսի շեղումներ և խախտումներ չեն բացահայտել, որոնք կարող են նշել Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության անընդունելի մակարդակը: Նա ընդգծել է, որ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը համապատասխանում է այլ երկրներում գտնվող նմանատիպ ատոմակայաների անվտանգության մակարդակին:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Հայկական ատոմակայանը կանգնեցվել է երկուամսյա պլանային վերանորոգման, մինչև նոյեմբերի 18-ը: ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ նման միջոցառումներհն իրականացվում են ամեն տարի և լիովին համապատասխանում են աշխատանքների ժամանակացույցին: Բայց ներկայիս փուլի կառանձնանա նրանով, որ կիրականացվեն ռեակտորի և միջուկային կղզյակի առաջին կոնտուրի մետաղական մասի ուսումնասիրության աշխատանքեր, որոնք կիարականցվեն ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում: Դրանից հետո կճշգրտվի արդիականացման ծրագիրը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին որոշում, կապված նոր էներգաբլոկի կառուցման ժամկետների երկարաձգման հետ: ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10 տարով, մինչև 2026 թվականը: Այդ նպատակով Ռուսաստանը հատկացրել է 270 մլն.դոլար և 30 մլն.դոլարի դրամաշնորհ: Աշխատանքները կավարտվեն 2019 թվականին, որոնք կիրականացնի «Ռուսատոմ սերվիս» ընմկերությունը: Նշենք, որ Հայկական ատոմակայանը շահագործման է հանձնվել 1980 թվականին և կանգնեցվել 1989 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո: Այնուհետև այն վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին, էներգետիկ սուր ճգնաժամի պատճառով: Ատոմակայանի երկու էներգաբլոկները հագեցված են առաջին սերնդի ռուսական արտադրության ВВЭР-440 մակնիշի ռեակտորով:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ