Արմինֆո. ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց՚ պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Մատվեյչևը գտնում է, որ եվրասիական պետությունների հաջող ռազմավարություն կարողէ լինել միայն միասնության ու երկխոսության դեպքում: Այդ մասին նա հայտարարել է
ՙԱնդրկովկասն ինտեգրացիոն նախագծերում. ԵԱՏՄ-ԵՄ` միասին, թե՞ միմյանց դեմ՚ թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Նրա խոսքով, Ռուսաստանը եվրասիական միասնական տարածություն ստեղծելու առաքելություն է ստանձնել: Այս առումով փորձագետը կոչ է արել երկխոսություն վարել եվրասիական տարածքում:
ՙՌուսաստանի հետ պետք է ոչ միայն բարեկամություն անել, այլ նաև՝ փոխգործակցել՚,- Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը հիշեցրել է ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ Շառլ դե Գոլի խոսքերը: Խոսելով այն մասին, թե հետխորհրդային տարածության երկրները ինչու պետք է միավորվեն միասնական եվրասիական տարածության կայացման գաղափարի շուրջը՝ փորձագետը նշել է, որ թեև Արևմուտքում մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, որ այն ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը, այնուամենայնիվ, ԵՏՄ երկրները միավորվում են՝ քանի որ դա ՙձեռնտու է, հարմարավետ ու անվտանգ՚: