Արմինֆո. Հայաստանի առաջին նախագահ և Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցների հետ միասին չի մասնակցի Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ՙՄենք Անկախության օրը չենք նշի իշխանության հետ միասին, որը պայքարում է այդ անկախության դեմ: Մենք այդ տոնը նշելու ենք այն ուժերի հետ, որոնք ներդրում են ունեցել անկախության գործում՚,- նշել է նա:
Երկրորդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմանյանն իր հերթին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է արտերկրում, հետևաբար՝ չի մասնակցի այդ միջոցառումներին:
Նշենք, որ ավելի վաղ Հանրային խորհրդի նիստում առաջարկ էր հնչել երեք նախագահներին՝ ի նշան համերաշխության միասին մասնակցել Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: