


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն սկսել է կադրային զտումները կառավարությունում:
Սեպտեմբերի 16-ին պաշտոնանկ են արվել վարչապետի խորհրդարականներ Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանը: Ընդ որում նա գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակել է Գագիկ Մարտիրոսյանին, որն ավելի վաղ գլխավորել է Էներգետիկայի նախարարությունն ու Ջրային տնտեսության կոմիտեն: Պաշտոնանկ է արվել նաև կառավարության ղեկավար նախարարի տեղակալ Գուրգեն Դումանյանը:
ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, փոփոխություններ տեղի կունենան նաև նախարարական կազմում: Այսպես, աղբյուրների համաձայն, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կնշանակվի արտգործնախարար, իսկ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կուղարկվի Ֆրանսիա ` որպես դեսպան: Չի բացառվում, որ Վիգեն Սարգսյանի փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվի ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը, այդ դեպքում ԱԱԽ կներառվի պետության ղեկավարի աշխատակազմում: Աղբյուրների համաձայն, իրենց պաշտոններից կարող է զրկվել նաև Մաքսային ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը: Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կուղարկվի Վրաստան որպես դեսպան` Յուրի Վարդանյանի փոխարեն:


