


Արմինֆո. Սպասվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր նախագահները կմասնակցեն Կազմակերպության՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի արդյոք Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովին:
Նա նաև հիշեցրել է, որ կազմակերպությունում նախագահությունը փոխանցվում է այբբենական կարգով, և այս տարի այն ստանձնելու է Հայաստանը:



