


Արմինֆո. «Սասնա Ծռեր» խմբավորումը, որը հուլիսին գնավել էր ՊՊԾ գնդի տարածքը, պահանջելով իշխանությունների հրաժարականը` երկրում ստեղծված ճգնաժամային սոցիալ-տնտեսական իրավիճակի առնչությամբ, ոչևէ ակնկալիք չունի վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանկումից: Այդ մասին լրագրողներին հաղորդել է խմբավորման մի քանի ներկայացուցիչների փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նա, մասնավորապես, փոխանցել է խմբավորման ներկայացուցիչ Պավել Մանուկյանի խոսքերը, ով կարծում է, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմամբ երկրում ոչինչ չի փոխվի, քանի որ նա «կառավարող կլանի» մաս է հանդիսանում: «Կադրային փոփոխությունները երկրում արմատական փոփոխության չեն հանգեցնի, ինչի համար պայքարել է «Սասնա Ծռերը», դրանք սոսկ կոսմետիկ քայլեր են, որոնք նպատակաուղղված են իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելուն», - փաստաբանի միջոցով փոխանցել է Պավել Մանուկյանը:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում:



