


Արմինֆո. Մարտի 1-ի գործի բացահայտումը ՀՀ Գլխավոր դատախազության գերակա խնդիրներից մեկը կլինի: Այդ մասին ՀՀ խորհրդարանում, պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը, ով հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին
Դավթյանի խոսքով, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը որոշ ընթացակարգային մեխանիզմներ է կիրառել, որոնք պետք է ապահովեին հետաքննության հետագա արդյունավետությունը։ Այն չի կասեցվել։ «Մարտի 1-ի գործը՝ որպես հասարակությանը հուզող կարևորագույն գործերից մեկը, առաջնային կլինի ինձ համար։ Ես մեծ կարևորություն եմ տալու գործի բացահայտմանը և դրա ընթացքի մասին հասարակության իրազեկմանը։ Ավելին ասել դեռ չեմ կարող, քանի որ նախկին աշխատանքում գործին առնչվող նյութերին չեմ առնչվել: Բայց այն իմ ուշադրության կենտրոնում եմ պահելու՚,- հավաստիացրել է Արթուր Դավթյանը:



