


Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետ նշանակելու մասին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
ՙՂեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ. Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ՚,- ասված է նախագահի հրամանագրում:
Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին: 1970-1980թթ. սովորել և ավարտել է Երևանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:1980-1985թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2010թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք: 985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ
դասավանդել է ԵՊՀ-ում: 1996-1998թթ. աշխատել է «Հայէներգոե ՊՁ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ: 1998-2001թթ. աշխատել է «Հայէներգոե ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն: 2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ: 2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը: 2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2010-2011թթ. Երևանի քաղաքապետ:
2011-2016 թթ. «Գազպրոմբանկե ԲԲԸ առաջին փոխնախագահ։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ Խորհրդի անդամ: 2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացիե մեդալով: 2008թ. ընտրվել է «Առէկսիմբանկե ՓԲԸ խորհրդի նախագահ: 2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացիե մեդալով:


