
Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մինսկի միջնորդների հանդիպումը շատ արդյունավետ էր: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:
Նրա ասելով, կան կարգավորման առանձին պայմաններ, սակայն պակասում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը՝ առաջ շարժվելու համար: «Լավրովի հետ մենք քննարկել ենք այդ պայմանները եւ խոսել այն մաիսն, թե ինչպես կարող ենք կառուցել աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավրոման հասնելու համար», - նշել է նա, հավելելով, որ այդ բնագավառում ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կա լիակատար փոխըմբռնում: «Այդ պատճառով ես կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը շատ արդյունավետ է: Մենք կցանկանայինք տեսնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված, ինչպես նաեւ հաշտության գործընթացի հաաջորդ քայլերի շուրջ պայմանավորվածությունների կենսագործումը: Ահա թե ինչ ուղղությամբ ենք մենք աշխատում», - հայտարարել է միջնորդը:
Նրա ասելով, լավ նորությւոն է այն փաստը, որ վերջապես, ապրիլյան «քառօրյա պատերազմին» հաջորդած ամիսներից հետո մենք տեսնում ենք «հրադադարի շրջան», որը փոքրիշատե պահպանվում է: «Եվ դա մթնոլորտ է, որի պայմաններում մենք կարող ենք առաջըթնացի հասնել բանակցություններում: Ուստի կցանկանայինք, որպեսզի կայանար նախագահների եւս մեկ հանդիպում», - նշել է միջնորդը, հավելելով, թե, որպես համանախաագահներ, իրենք հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարնեի հետ՝ հաջորդ հանդիպման հիմքը դնելու նպատակով: «Ակնկալում ենք երկու արտգործնախաարներին տեսնել երկու շաբաթ անց Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նստաշրջտանի ընթացքում նրանց հետ հաջորդ քայլերը քննարկելու նպատակով: Ցանկալի կլիներ, որպեսզի այնտեղ կայանար նաեւ երկու նախագահների հանդիպում», - հայտարարել է Ուորլիքը: Նրա ասելով, Հակամարտության խաղաղ կարգավրոման հասնելու փորձերը շատ երկար են տեւում եւ մեծ ուժեր են խլում: Իսկ հակամարտությունը կարող է կարգավորվել: «Մենք կարգավորման պայմաններ ունենք, դրանք հայտնի են մեզ, մենք քննարկել ենք դրանք», - հավաստիացրել է նա, հավելելով, որ կատարյալ կարգավորումը ենթադրում է հաղթողների եւ պարտվողների բացակայություն: Ընդ որում Ուորլիքն ընդգծել է, որ կարգավորումը ենթադրում է Արցախի շուրջ որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: «Դա կարգավորման պայմաններից է, բաց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, եւ բոլորն էլ հայտնի են: Մենք պետք է աշխատենք կողմերի հետ, որպեսզի այդ բոլոր պայմանները միավորելու միջոց գտնենք եւ հասնենք խաղաղ կարգավորման, դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր բնակիչները», - ընդգծել է միջնորդը, հավելելով, որ առաջիկայում Մինսկի համանախագահները կուղեւորվեն Արցախ: Նա նաեւ հայտարարել է, թե միջնորդները հույս ունեն, որ խաղաղ կարգավորման գործընթացը տարիներ չի տեւի, բայց, իհարկե, այս հարցում անսպասելի բեկում ակնկալելու հարկ չկա:
Նրա ասելով, կողմերի մոտ ժամանակակից սպառազինության առկայության պայմաններւոմ կա հակամարտության սրման վտանգ: «Կա ոչ թե, պարզապես, սրացման, այլ սխալ հաշվարկի վտանգ, որը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների», – հայտարարել է միջնորդը։
Ընդ որում Ուորլիքն ընդգել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր իրավիճակներում են հակամարտող կողմերի հետ: «Ռուսաստանը երկարատեւ հարաբերություններ եւ բարեկամական կապեր ունի երկու երկրների հետ: Մենք հասկանում ենք այդ հարաբերությունները: ԱՄՆ-ն նույնպես ցանկանում է սերտորեն համագործակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, բայց այլ առանցքում: Մենք զենք չենք մատակարարում կողմերից ոչ մեկին: Մենք նրանց սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք ենք մատակարարում: Սակայն Ադրբեջանի վերաբերյալ մեր Կոնգրեսի կողմից մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում հարձակման նպատակով: Այդպիսով, մենք զենքի մատակարար չենք: Մենք ենթադրում ենք, որ ռազմավարական հարաբերություններ ունենք երկու երկրների հետ», - նշել է Ուորլիքը՝ անդրադառնալով Հայաստանին եւ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներին առնչվող հարցին:
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածքն ամենամեծերից մեկն է, Ուորլիքը հայտարարել է. «Կարծում եմ՝ դա միջին չափերի դեսպանատուն է: Սակայն դեսպանատան չափը չի արտացոլում փոխհարաբերությունները: Մենք չափազանց կարեւոր ենք համարում Հայաստանի հետ համագործակցությունը բազմաթիվ բնագավառներում, ոչ միայն իմ պատասխանատվոթյան ոլորտում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, այլեւ տնտեսության եւ ներրդումների հարցերում: Ամերիկացիները մասնակցել են խաղաղապահ գործունեության ողջ աշխարհում: Այդ բոլոր բնագավառներում մենք համագործակցում ենք եւ կառուցում ապագայի հարաբերություններ», - հայտարարել է նա: