Arminfo.info


 Շաբաթ, 10 Սեպտեմբերի 2016 12:53
Նաիրա Բադալյան

Զարուհի Փոստանջյանը ԱԺ է  ներկայացրել Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ

Զարուհի Փոստանջյանը ԱԺ է  ներկայացրել Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ

Արմինֆո. ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ: Ըստ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայության, նախագծում ասվում է.

«Իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է ժողովուրդը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Այս հանրահայտ իրավունքի դրույթը նորագույն Հայաստանի քաղաքացիների համար քառորդ դար շարունակ մնացել ու մնում է անհասանելի: Հայաստանում հանրային իշխանություն իրականացնելու համար նախատեսված հանրային-պետական կառավարման ինստիտուտները` նախագահ, կառավարություն, խորհրդարան, չեն ձևավորվել ազատ ընտրությունների միջոցով և չեն գործում պաշտոնատար անձանց օրինական լիազորությունների ներքո: Դատական իշխանությունը նույնպես ձևավորված չէ օրինականության սկզբունքով, հետևաբար` չի կարող ծառայել ժողովրդին: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Այս հանրահայտ իրավունքի դրույթը ևս Հայաստանում երկու տասնամյակից ավելի խախտված է: Իշխանության յուրացումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց սպասարկող քաղաքական կազմակերպությունների կողմից: Ստեղծված համակարգը վերափոխված խորհրդային բռնակալական քաղաքական կարգի և իրականացրած քաղաքականության նոր դրսևորումն էր, որը հակասում է հայ ժողովրդի շահին և նպատակներին: Ընդունում ենք այն հայտնի ճշմարտությունը, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, օժտված են Արարչի կողմից որոշ անօտարելի իրավունքներով, որոնց թվում են կյանքի, ազատության և երջանկության ձգտումը: Այս իրավունքները ապահովելու համար մարդիկ հիմնադրում են կառավարություն` հանրային իշխանություն, որն իր օրինական լիազորությունները պետք է ստանա ղեկավարվողների համաձայնությամբ: Իսկ երբ կառավարությունը դառնում է կործանարար այս նպատակների իրականացման համար՝ ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ լուծարել, վերացնել այն, և հիմնել նոր կառավարություն, որի հիմքում ընկած են այնպիսի սկզբունքներ և իշխանության կազմակերպման այնպիսի ձևեր, որոնք իր պատկերացումներով լավագույն կերպով կապահովեն ժողովրդի անվտանգությունն ու երջանկությունը: Հայ ժողովուրդը օրինական լիազորություններ չի տվել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, և ո՛չ էլ նրանց սպասարկող ՀՀՇ-ին ու ՀՀԿ-ին: Նրանք իշխանությունը բռնազավթել են: Բռնազավթիչների դեմ պայքարում ժողովուրդն օգտագործել ու սպառել է հնարավոր բոլոր միջոցները և դիմել է վերջին միջոցին` ապստամբելու իրավունքի իրացմանը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում յուրաքանչյուր անձ պարտականություն ունի դիմադրություն ցույց տալու ցանկացած հրամանի, որը վնասում է անձի իրավունքներին, ազատություններին և դրանց երաշխիքներին, նաև իրավունք՝ օգտագործելու ուժ լ ագրեսիան կանխելու համար: Հայ հասարակության պարտականությունն է ապստամբության միջոցով ոչնչացնել քաղաքական այն համակարգը, որը չի համապատասխանում իր շահերին և նպատակներին։ Ապստամբության և դիմադրության միջոցով հնարավոր է կանխել աղետը` թուրքական և ծավալապաշտական հարձակումները, ինչը հայ ժողովրդին սպառնում է նոր ցեղասպանությամբ և հայրենազրկմամբ: 2016 թվականի ապստամբության և դիմադրության առանձնահատկությունները ազգային-ազատագրական և ժողովրդական նպատակներն են` պայքար գաղութատիրության դեմ, տարածքային ամբողջականության վերականգնում և ժողովրդավարության ու սահմանադրականության ձևավորում: 2016 թվականի ապստամբությունը և դիմադրությունը հայտարարում է օտարներից կախվածության վերացման և անկախ, միասնական, Հայկական պետության կազմավորման մասին: Ապստամբության պահանջն է հիմնել ժողովրդական ինքնիշխանության, ժողովրդավարության և հանրապետականության սկզբունքների վրա հիմնված անկախ Հայկական պետականություն: Իրավական համակարգը նախատեսում է երաշխիքներ բռնապետության, իշխանության յուրացման, առանց ժողովրդի համաձայնության սահմանադրական կարգի փոփոխության դեմ: Այդպիսի երաշխիքը ապստամբության հանրահայտ իրավունքն է:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը. Համերաշխություն է հայտնում «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին, Դատապարտում է «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները, Պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկյալներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը»:

Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի հիմնավորում.

Ապստամբության իրավունքը՝ որպես բնական և անկապտելի իրավունք, Լուսավորչական ժամանակաշրջանի կարևոր նվաճումներից է, որը հետագայում առաջին անգամ իր արտացոլումը գտավ ԱՄՆ-ի Անկախության հռչակագրում` 1776 թվականին, և Ֆրանսիական Մեծ հեղափոխության «Մարդու և քաղաքացու իրավունքների» հռչակագրում` 1789 թվական՝ որպես իրավունքի աղբյուր: Ֆրանսիական Մեծ հեղափոխության «Մարդու և քաղաքացու իրավունքների» հռչակագրի նորմերը ավելի են ընդլայնվում, երբ նրանք ներառվում են Ֆրանսիայի Սահմանադրության մեջ 1793 թվականին: Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջնային սկզբունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը և ամբողջ ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների բռնաճնշումն է օրենքների պարալիզացման հիմնական պատճառը, ինչը հանգեցրել է իրավունքները խախտող կառավարության դեմ ժողովրդի ապստամբելու իրավունքի հրատապ իրացմանը: «Իսկապես, ողջամտությունը պահանջում է, որ երկարատև հաստատված կառավարության ձևերը անկարևոր և անցողիկ պատճառների հետևանքով չփոխվեն, քանի որ փորձը ցույց է տվել, որ մարդիկ ավելի շատ հակված են հանդուրժել չարը, քանի դեռ այն տանելի է, քան բանեցնել իրավունքը, փոխել կյանքի սովորական ձևերը: Բայց երբ չարաշահումների երկար շղթան և բռնությունը բացահայտում է, որ այն հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ենթարկել ժողովրդին բացարձակ բռնակալության, ապա ժողովրդի իրավունքն և պարտականությունն է գահընկեց անել, դուրս շպրտել այդպիսի կառավարությունը և ապահովել նոր երաշխիքներ՝ ապագա անվտանգության ապահովման համար:[1]» Երբ իշխանությունը չի ենթարկվում օրենքին՝ սկսում է գործել դիմադրության սկզբունքը, որը կիրառական նշանակություն է ստանում օրինական ու իրավաչափ ապստամբության իրավունքի իրացմամբ և այն դարձնում հրատապ պարտականություն: «Յուրաքանչյուրը, ով կյուրացնի ժողովրդին պատկանող ինքնիշխանությունը, անմիջապես կենթարկվի մահվան ազատ քաղաքացիների կողմից»[2]: «Ճնշմանը դիմադրելը հետևանք է, որը բխում է մարդու այլ իրավունքներից»[3]: «Երբ կառավարությունը խախտում է ժողովրդի իրավունքները, ժողովրդի և նրա յուրաքանչյուր մասի ապստամբությունը սրբազան իրավունք է և առավել հրատապ պարտականություն»[4]: «Անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չապստամբի բռնակալության ու ճնշման դեմ»[5]: Ապստամբության իրավունքը, որի նպատակն է դիմադրություն ստեղծել բռնապետության դեմ, ժողովրդավարական պետության իրավական համակարգի անբաժանելի մաս է կազմում: Առանց այսպիսի իրավական դրույթի իրացման Հայաստանում հնարավոր չէ պաշտպանել մարդու իրավունքները: Մինչև ժողովրդի ապստամբությունը՝ 17 հուլիսի 2016 թվական, Հայաստանի Հանրապետությունում, գրեթե մշտապես, եղել են քաղաքական հայացքների համար հալածյալներ և բանտարկյալներ, սակայն այդ օրվանից հետո նրանց թիվը կտրուկ աճեց՝ հասնելով շուրջ հազարի: Այսօրվա դրությամբ կան շուրջ հարյուր քաղաքացի, ովքեր պաշտոնապես հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար: Նրանց մի մասը կալանքի տակ է վերցվել մինչև 17 հուլիսի 2016 թվական, մյուս մասը՝ ապստամբության օրերին և ապստամբություն հայտարարելու առաջին փուլը ավարտելուց հետո: Ակնհայտ է, որ իրավական տեսանկյունից քրեական հետապնդումները հիմնազուրկ են, քանի որ հետապնդվողների արարքներում չկան քրեական օրենքով նախատեսված հանցակազմեր: Ո´չ մինչև ժողովրդական ապստամբությունը, ո´չ էլ դրանից հետո մեկուսացված անձինք, չեն ազատազրկվել օրենքի և արդար դատարանի որոշումների հիման վրա: Ապստամբության օրերին խաղաղ բողոքի մասնակիցները, դառնալով թիրախ բռնակալության կողմից, քրեական հետապնդման և ազատազրկման են ենթարկվել շինծու մեղադրանքներով՝ իբրև զինված խմբի օժանդակող կամ զանգվածային անկարգության կազմակերպիչ և մասնակից, իսկ «Սասնա Ծռեր» խմբի անդամները, շինծու մեղադրանքներով՝ որպես ապօրինի զենք կրող, պատանդ վերցնող և շինություն զավթող: Մինչդեռ բռնակալության կողմից ձևակերպում ստացած «զանգվածային անկարգության», «զինված խմբեր ձևավորող» իրական կազմակերպիչը ՀՀ ոստիկանությունն է և նրան սպասարկող քաղաքացիական թիկնապահական քրեական ջոկատները, իսկ զինյալները, շենքեր զավթողները և պատանդառուները՝ ՀՀ բռնակալության ներկայացուցիչները:

 [1] The Declaration of Independence is the statement adopted by the Second Continental Congress meeting at Philadelphia, Pennsylvania on July 4, 1776 Prudence, indeed, will dictate that Governments long established should not be changed for light and transient causes; and accordingly all experience hath shewn, that mankind are more disposed to suffer, while evils are sufferable, than to right themselves by abolishing the forms to which they are accustomed. But when a long train of abuses and usurpations, pursuing invariably the same Object evinces a design to reduce them under absolute Despotism, it is their right, it is their duty, to throw off such Government, and to provide new Guards for their future security. [2] Declaration of the Rights of Man and Citizen from the Constitution of Year I (1793) Let any person who may usurp the sovereignty be instantly put to death by free men. [3] Declaration of the Rights of Man and Citizen from the Constitution of Year I (1793) Resistance to oppression is the consequence of the other rights of man. [4] Declaration of the Rights of Man and Citizen from the Constitution of Year I (1793) When the government violates the rights of the people, insurrection is for the people and for each portion of the people the most sacred of rights and the most indispensable of duties. [5] The Universal Declaration of Human Rights (UDHR) 1948 Whereas it is essential, if man is not to be compelled to have recourse, as a last resort, to rebellion against tyranny and oppression, that human rights should be protected by the rule of law»:

Նախագծի վերաբերյալ սեպտեմբերի 8-ին աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Զարուհի Փոստանջյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամների ու քաղաքական հայացքների համար հետապնդվողների հարազատների հետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունըՀունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետՀայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետ
Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունըԷրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Հայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
ՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքըՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը
Հայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհումՀայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհում
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համարSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
Նառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանըՆառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանը"
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորի երկու թեկնածուների կալանավորման մասին
ՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքըՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքովՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունըՀայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունը
Քաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեիՔաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեի
Պապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսինՊապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսին
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի 
Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն 
Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին 
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համարՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համար
Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է "Զվարթնոց"-ի հատուկ պահպանվող տարածքից տեսանյութը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի տրամադրության տակ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիներըԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիները
ԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվումՆարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվում
ԱԳՆ նախկին ղեկավար․ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվովԱԳՆ նախկին ղեկավար․ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվով
Հայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումըՀայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը
Հայ փորձագետ․ Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկումՀայ փորձագետ․ Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում
Իշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրըԻշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրը
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Հայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառովՀայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառով
Հայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարությունՀայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարություն
Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր ԳրիգորյանՀայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր Գրիգորյան
Հակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվՀակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ
Մհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքումՄհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում
Դատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունըԴատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունը
ՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլինՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին
Քոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համարՔոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար
Դատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքըԴատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքը
«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար
Հայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանըՀայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը
Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասինՍամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին
«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը
Կիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համարԿիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համար
Պաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանումՊաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանում
Հայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներինՀայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներին
ՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասինՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
Փորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմներըՓորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմները
Ուզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունըՈւզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունը
Պուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվՊուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ ՀայաստանումԱդրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ Հայաստանում
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրըԳյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրը
Երեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվումԵրեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվում
ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասումԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասում
ԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվելԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվել
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը
Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ 
Սերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքըՍերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքը
ՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . ՄամիջանյանՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . Մամիջանյան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը