Արմինֆո.Հայաստանի գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է ռուսաստանցի ծրագրավորող Սերգեյ Միրոնովի ազատ արձակման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ 30-ամյա ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովն օգոստոսի 27-ին ձերբակալվել էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ 2016 թվականի մայիսի 11-ից հայտարարվել է միջազգային հետախուզում: Միրոնովն ամերիկյան իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ ԱՄՆ Քրեական օրենսգրքի 371, 2778, 3155, 3551, 1956 հոդվածների հատկանիշներով (զենքի արտահանման նկատմամբ վերահսկողության մասին օրենքի խախտման փորձ, փողերի լվացման մասին նախնական պայմանավորվածություն, փողերի լվացում): Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Միրոնովի ժամանակավոր ձերբակալության առնչությամբ դատախազության միջնորդությունը (ԱՄՆ միջնորդությամբ), և Միրոնովն ազատ էր արձակվել դատարանի դահլիճից:
Արմինֆո. ՌԴ Գլխավոր դատախազությունը հինգ օրվա ընթացքում հարցում կուղարկի ԱՄՆ Արդարադատության նախարարություն՝ պահանջելով ռուսական կողմին տրամադրել Սերգեյ Միրոնովի գործով նյութերը, ով վերջերս ԱՄՆ հարցումով ձերբակալվել էր Հայաստանում՝ զենքի վաճառքի կասկածանքով: Այդ մասին հայտնում է ՙԻզվեստիա՚ թերթը՝ վկայակոչելով Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանին:
Արմինֆո. Հայաստանից պահանջելով ռուսաստանցի Սերգեյ Միրոնովի արտահանձնումը՝ ԱՄՆ-ը փորձում է գժտեցնել Մոսկվային և Երևանին, գտնում է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը: