Արմինֆո. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերին կհավաքվեն Երևանում: ՀԱՊԿ օրակարգի գլխավոր թեման ահաբեկչության դեմ պայքարը կլինի, ինչի առնչությամբ մշակվում են նոր միջոցներ, որոնք կներկայացվեն նախագահների հաստատմանը հոկտեմբերին ՀԱՊԿ Խորհրդի նիստի ժամանակ: Այդ մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Միաժամանակ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե ով կդառնա կազմակերպության գլխավոր քարտուղարը՝ Բորդյուժան հայտնել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը կնշվի հոկտեմբերի 14-ին Երևանում կառույցի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, ով կլինի Հայաստանի ներկայացուիցիչը:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը Վաղարշակ Հարությունյանը: