Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահի ուղերձում ասված է. «Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների և տուժածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու կորով: Աղոթում ենք վիրավորների առողջության համար և ցանկանում նրանց շուտափույթ ապաքինում: Վստահ եմ, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները: Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Նշենք, որ տեղական ժամանակով ժամը 3:36-ին 6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, Փերուջա քաղաքից դեպի հարավ-արևելք: նչպես հաղորդում են իտալական իշխանությունները, զոհվել է առնվազն 38 մարդ և անհետ կորած է համարվում 150 մարդ: Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳՄ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, գերատեսչությունն ստուգում է`արդյոք տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: