

Արմինֆո. ՙՍասնա ծռեր՚ խմբավորման վիրավորված անդամ Հովհաննես Հարությունյանի մոտ երիկամների հետ կապված լուրջ խնդիրներ են հայտնաբերվեկ: Այդ մասին հայտնել է Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:
Նրա խոսքով, խնդիրներ առաջացել են այն պատճառով, որ իր պաշտպանյալը
մեկ ամիս շարունակ պառկած վիճակում է գտնվել: ՙԱրդեն մեկ ամիս է, ինչ Հարությունյանը պառկած է միայն մեջքի վրա, ինչի հետևանքով նրա երիկամներում քարեր են առաջացել՚,-նշել է նա՝ ավելացնելով, որ նրան համապատասխան բուժում է անհրաժեշտ:
Հովհաննիսյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին և տեղափոխվել ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ ՔԿՀ: Նրա փաստաբան Հայարփի Սարգսյանի հայտարարության համաձայն, նա պատշաճ բուժօգնություն չի ստանում: Ավելին, նա շտապ վիրահատության կարիք ունի, ինչը, փաստաբանի խոսքով, անհասկանալի պատճառներով հետաձգվում է:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում երթ է տեղի ունեցել՝ ի աջակցություն ՙՍասնա ծռերի՚ վիրավոր անդամների, որի ընթացքում ցուցարարները պահանջել են, որպեսզի վերջիններիս պատշաճ բուժօգնություն տրամադրվի:
Օգոստոսի 22-ին Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի եւ բժիշկ-մասնագետի՝ «Դատապարտյալների հիվանդանոցե քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցելության ընթացքում պարզվել է, որ «Էրեբունիե բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ գործուղված եւ վերջիններիս խնամքն ապահովող մասնագետների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվել է:«Մարդու իրավունքների պաշտպանի մասին՚ ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման եւ խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: ՙՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ՚,- հայտնում է ՀՀ օմբուդսմենի աշխատակազմը:



