

Արմինֆո. Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրված ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը տեղեկացրել է, որ եթե Արարատ Խանդոյանն առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա ինքը իր թեկնածությունը կհանի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԲՀԿ մամուլի ծառայությունից: Ի դեպ` առաջադրումների ժամկետն ավարտվում է այսօր ժամը 18.00-ին։
Ինչպես Արդեն հաղորդվել է, «Սասնա ծռեր» խմբի զինյալ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլը), ով կալանավորված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ցանկանում է մասնակցել աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Նա այդ մասին հաղորդել է նախօրեին` իր փաստաբանի միջոցով: «Սասնա Ծռերի» զինյալի` «Ֆեյսբուքում» տարածված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Արդեն երկրորդ օրը «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը եւ ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին: Հայտարարոմ եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են եւս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:
Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որեւէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ: Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ, Անկախ, Ժողովրդավար Հայաստանը», - գրել է Խանդոյանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվեկ ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով (պատանդառություն) և 235-րդ մասով (զենքի ապօրինի ձեռք բերում, պահում, կիրառում, փոխադրում և իրացում):



