Արմինֆո. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են մեր հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: