


Արմինֆո. Ոչ Ռուսաստանը և ոչ էլ որևէ մեկը ղարաբաղյան հակամարտության կողմերին վերջին 22 տարիներին արված առաջարկներից բացի արմատական և հեղափոխական այլ լուծում չի կարող առաջարկել: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանյան վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Նա նշել է, որ բանակցությունների սեղանին են հարցերի երկու փաթեթ` նախկին ԼՂԻՄ կազմի մեջ չմտնող յոթ շրջանների ապաօկուպացման մասին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի մասին: Նրա կարծիքով, այսօր գլխավոր բարդությունը կայանում է կողմերի փոխզիջումների գնալու հերթականության մեջ:
Իսկ Մոսկվան, նրա գնահատմամբ, գոնե ի վիճակի է կարգավորման գործընթացը պահել դիվանագիտական հունի մեջ, նվազեցնելով հնարավոր միջադեպերը և ձգտելով կողմերին զսպել հակամարտության ապասառեցումից: Ըստ Մարկեդոնովի, այսօր կարգավորման ամենաարդիական խնդիրն ապրիլյան իրադարձությունների կրկնությունը թույլ չտալն է, ինչպես նաև հակամարտությունը բանակցությունների սեղանին վերադարձնելը:
«Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան կարող են խաղալ զսպող դեր, իմպուլսներ հաղորդել բանակցություններին, բայց նրանք չեն կարող լուծել այդ բարդ հակամարտոթյունը հայերի և ադրբեջանցիների փոխարեն: Ընդ որում, Ռուսաստանը, անկասկած, հետաքրքրված չէ իր անմիջական սահմանների մոտ հակամարտության սրման մեջ: Այստեղից էլ, ընդգծեմ, մյուս համանախագահ երկրների հետ համապատասխան գործողությունները»,-եզրափակել է վերլուծաբանը:


