


Արմինֆո. Ռուսաստանը կշարունակի հավասարակշռել Հայաստանի և Ադրբեջանի միջև, փորձելով կարգավորումը տեղափոխել դիվանագիտական ձևաչափին: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանյան վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համար շատ կարևոր է հակառակ կողմի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումների բովանդակությունը: Այդ լույսի ներքո հիշեցնեմ Բաքվում և Մոսկվայում Ղարաբաղի իրավիճակի մասին նրա արած հայտարարությունների զարմանալի նմանությունը: Խոսքը գնում է այն մասին, որ Մոսկվան հակամարտության կարգավորումը չի տեսնում որևէ կողմից հաղթանակի միջոցով, առանց նրանց միջև փոխզիջումների: Այստեղից էլ եզրակացություն, որ Մոսկվան գերադասում է հակամարտության այնպիսի լուծում, որտեղ չեն կարող լինել հաղթվողներ»,-նշել է նա:
Ըստ վերլուծաբանի, Մոսկվան չի պատրաստվում նաև այս կամ այն երկրներին, մասնավորապես, Ադրբեջանին, ուժով միացնել ԵԱՏՄ-ին: Հատկապես եթե հաշվի առնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պայմաններում Ադրբեջանը չի կարող դառնալ ԵԱՏՄ լիարժեք անդամ: Հենց դրա համար էլ, այդ թվում նաև Ռուսաստանը, ըստ Մարկեդոնովի, պնդում է, որ երկու երկրներն էլ սկսեն փոխզիջումայիին քննարկումները:
Մարկեդոնովը նշել է, որ Բաքվում և Երևանում շատ հաճախ են մոռանում, որ Ռուսաստանը նույնպես իր շահերն է պաշտպանում, ընդունելով իրեն ձեռնտու որոշումներ: Նրա գնահատմամբ, նման որոշում կարող է լինել Ռուսաստանի սահմանների մոտ հակամարտության հերթական սանձազերծմանը խոչընդոտելը: Դրա համար էլ Մոսկվան, նրա կարծիքով, ձգտում է հնարավորինս հետաձգել իր եզրափակիչ ընտրությունը, քանի որ այդ պարագայում կարող է լիովին վատթարացնել իր վիճակը:



