Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2015 21:29

Ստեփանյան Դավիթ

Մանվել Սարգսյան. Սահմանադրական հանրաքվեն կոչված է ոչնչացնելու հայկական պետականության հիմքը`նախագահական ինստիտուտը

Մանվել Սարգսյան. Սահմանադրական հանրաքվեն կոչված է ոչնչացնելու հայկական պետականության հիմքը`նախագահական ինստիտուտը

 

Սահմանադրական բարեփոխումների պատճառների և նպատակների մասին շատ կարծիքներ են հնչել, ըստ որում`ինչպես նախաձեռնողների, այնպես էլ քննադատների կողմից: Ձեր կարծիքով, ո՞րն է վերջինիս էությունը և գլխավոր նպատակը:

 

ՙՍահմանադրական հանրաքվեի՚ էությունը հանգում է Հայաստանում պետականության հիմք հանդիսացող նախագահական ինստիտուտի ոչնչացմանը: Սահմանադրության նենգափոխմամբ իշխանությունը գիտակցաբար ձգտում է վերացնել իշխանության հոգեբանական լեգիտիմության հիմնարար մեխանիզմը: Արվում է դա`հավաքական անպատասխանատվության պայմաններում սեփական գոյության շարունակությունն ապահովելու նպատակով: Ադրբեջանում Ալիևը հանգիստ կերպով խախտել է Սահմանադրությունը և գնացել նոր նախագահության: Հայաստանում դա անհնար է, քանի որ հակառակ դեպքում իշխանությունը կհետևեր Ալիևի օրինակին: Սակայն, այսօր ոչ ոք չգիտի, թե ինչի կարող էր հանգեցնել երրորդ ժամկետի համար առաջադրվելու Սերժ Սարգսյանի որոշումը: Այն բանից հետո, երբ ժողովուրդը ոչ ասեց, նրանք ի վիճակի չէին նույնիսկ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի գները բարձրացնել: Ինչպե՞ս կարող են նրանք երրորդ ժամկետի գնալ: Իրենց բազմաթիվ թերություններով հանդերձ`իշխանությունները հասկանում են, թե ինչն է Հայաստանում կարելի, իսկ ինչը չի կարելի: Մինչդեռ նրանց բոլոր`իրավիճակը սխալ գնահատող գործընկերները Մուբարաքի և Քադաֆիի վիճակում են հայտնվել:

Հիշյալ հանրաքվեն Հայաստանում համաժողովրդական ընտրությունների ինստիտուտի փաստացի վերացման նպատակ է հետապնդում: Նախագահը համաժողովրդական ընտրությունների ճանապարհով չի ընտրվի, իսկ խորհրդարանական ընտրությունները, նկատի ունենալով երկրորդ փուլի ի հայտ գալը, վերջնականապես ֆիկցիայի կվերածվեն: Այսպես կոչված, կայուն մեծամասնության առաջացումը, հաշվի առնելով իշխանության ունեցած մեխանիզմներ, գործնականում կնշանակի ընտրությունների ինստիտուտի վերացում:

 

Ըստ էության, բավական ՙհում՚ նախագիծը լղոզում է պետական իշխանության դերակատարների գործառույթները և պատասխանատվությունը: Ձեզ այդպես չի՞ թվում:

 

ՙՍահմանադրության բարեփոխումը՚ կհանգեցնի Հայաստանի քաղաքական կյանքից պատասխանատվության վերջնական բացառմանը: Բարեփոխված Սահմանադրությունը ենթադրում է Հայաստանում բավականին լղոզված քաղաքական համակարգի ներդրում`ընդհուպ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի լղոզված գործառույթները, հավաքական անպատասխանատվության վրա հենվող իշխանական համակարգը: Ողջ հարցն այն է, թե ինչի այդ ամենը կարող է հանգեցնել: Կպահպանվի՞ արդյոք պետության կայուն կառավարելիության թեկուզ ինչ-որ աստիճան: Հենց այս հարցերը պետք է այսօր մտահոգեն հայ հասարակությանը`հաշվի առնելով, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը, առաջ քաշելով բարեփոխումների գաղափարը, հռետորական հարց է տվել`արդյոք փոփոխությունների նախագիծն ապահովում է պետական իշխանության կայունությունը և երկրի անվտանգությունը: Զինված ուժերի հստակ արտահայտված գլխավոր հրամանատարի բացակայությամբ խախտվում է ցանկացած Սահմանադրությունում ամրագրված`ճգնաժամային իրավիճակներում պետության կառավարման մեխանիզմների պարտադիր պահպանումը: Մինչդեռ բարեփոխված Սահմանադրությունում ոչ մի նման մեխանիզմ չկա: Այդպիսով` լղոզված է Սահմանադրության ամենագլխավոր գործառույթներից մեկը:

 

Այսինքն` կառավարող ընտրախավը որոշել է խուսափել նաև երկրի ճակատագրի համար պատասխանատվությունի՞ց:

 

Որոշ մարդիկ իշխանությունում ուղղակի որոշել են, որ այժմ կարող են կառավարել պետությունը ստվերային եղանակով: Բայց նման հիմարություններն արդյունքում վատ ավարտ են ունենում, հատկապես`այնպիսի երկրներում, ինչպես Հայաստանն է: Մեր երկրում մենք տեսել ենք թե’ ներիշխանական հեղաշրջում, թե’ գնդակահարություն 1999 թ. խորհրդարանում, որն ուղեկցվեց ճգնաժամային իրավիճակով, երբ գրեթե կես տարի բանակը չէր ենթարկվում նախագահին: Այսինքն`ճգնաժամային իրավիճակներում իշխանության մեխանիզմների անգործունակության նման օրինակներ Հայաստանում եղել են դեռ գործող Սահմանադրության ժամանակ, որում հստակ ամրագրված է նման իրավիճակների կարգավորումը: Իսկ Սահմանադրության պայմաններում, երբ բոլոր այս կետերը լղոզված են, կտրուկ մեծանում է ռազմական հեղաշրջումների հավանականությունը

Գլխավոր հրամանատարի բացակայության պայմաններում ԶՈւ հրամանատար կհանդիսանա Գլխավոր շտաբի պետը, ում նշանակելու է նախագահը, սակայն միայն վարչապետի առաջադրմամբ: Միայն դա բավարար է, որպեսզի նվազագույն թերհասկացման դեպքում բանակն առանց հստակ կառավարման մնա: 

 

ՙԲարեփոխումների՚ հիշյալ կետի քննադատությանն ի պատասխան`դրանց փաստացի հեղինակները պարբերաբար վկայակոչում են արևմտյան երկրների փորձը...

 

Քաղաքակիրթ երկրներում միշտ հստակ ամրագրված է, թե ով և ինչի համար է պատասխանատու: Մինչդեռ Հայաստանում, պարզ չէ, թե ում կողմից նշանակվող նախագահը, չունենալով իրական կառավարման որևէ լիազորություն, այնուամենայնիվ, պետության գրեթե բոլոր կարևոր անձանց նշանակման և պաշտոնից հեռացման մենաշնորհային իրավունք ունի: Դա միայն թվում է, թե այսուհետ նախագահն անվանական դեր է խաղալու պետական կառավարման հարցում: Օրինակ`ինչ է անելու վարչապետը, երբ գլխավոր շտաբի պետը հրաժարվի ենթարկվել իրեն`պայմաններում, երբ վերջինիս պաշտոնից հեռացնել կարող է միայն նախագահը:

 

Որքանով հասկանում եմ,  թե’ վարչապետը, թե’ նախագահը ոչինչ չեն որոշելու: Նրանց փոխարեն դա կանի ՙկուսակցությունը՚, ավելի ճիշտ`այն ղեկավարող անձը:

 

Այո, բայց դա նրանց միայն հիմա է թվում: Մարդիկ, իրոք, ելնում են այն բանից, որ նոր իրավիճակում ամեն բան երկրում ՙքաղբյուրոյի՚ քողի տակ որոշելու է մեկ մարդ, ով ղեկավարելու է պետությունը ստվերից: Բայց ոչ ոք այսօր չի կարող երաշխավորել, որ այդ մտահղացումը հաջող կիրականացվի, որ դա հնարավոր կլինի:

 

Այսինքն`առաջին իսկ ֆորս-մաժորի դեպքում նման համակարգն անմիջապես ի հայտ կբերի իր անկարողությու՞նը: 

 

Միանգամայն ճիշտ է: Գնալով նման ռիսկի`այդ մարդիկ ձգտում են պահպանել գործող քաղաքական ընտրախավի ղեկավարումը: Բայց արդեն այսօր, հետևելով, թե ինչ է տեղի ունենում այդ օլիգարխիկ ակումբի ներսում, հասկանում ենք, որ ոչ ոք այնտեղ ոչինչից երաշխավորված չէ: Պաշտպանված չէ սնանկացումից, պաշտոնից հեռացումից: Եվ նման օրինակները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանում իրականում ոչ մի ՙքաղբյուրո՚ գոյություն չունի, քանի որ Հայաստանը ԽՍՀՄ նմանությամբ գաղափարականացված երկիր չէ, որտեղ հարկ եղած պահին աշխատավոր խավը, մահակը ձեռքին, դուրս էր գալիս`պաշտպանելու վերջինիս: Այսօր Հայաստանում, ընդհակառակը, խորանում է ֆեոդալացումը:

 

Լավ: Սակայն, նման դեպքում ինչի՞ վրա է հենվելու համակարգը, որն այսօր փորձում է իշխանություն կառուցել:

 

Նման ռեժիմները երբեք և ոչինչ նախօրոք չեն հաշվարկում և, հետևաբար, ոչինչ չեն տեսնում: Դրա համար էլ նրանք պարբերաբար այդքան դաժանորեն փլուզվում են ողջ աշխարհում: Օրինակ` Հայաստանի իշխող ռեժիմի փլուզմանը կարող է նպաստել տնտեսական անվերջանալի ճգնաժամի նոր ալիքը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում իշխանությունը կառուցված է փողի վրա և կախված է միայն փողից: Իսկ ամեն բան արդեն տանում է դրան: Դրա համար էլ նրանք կարող են չհասցնեն իրականացնել իրենց մտահղացումը: Իշխանության աչքում տեղի ունեցող իրադարձությունների էությունը հետևյալն է`առաջարկված քաղաքական սխեմայի միջոցով ցատկել 2017-2018 թվականներին իշխանության ձևավորման ժամանակահատվածի վրայով: Նույնը տեղի ունեցավ 2007-2008 թվականներին, երբ Ռոբերտ Քոչարյանն ստեղծեց կուսակցություն` մտածելով դրա օգնությամբ հավերժ իշխել, բայց հետո անսպասելիորեն սնանկացավ, ինչից հետո իշխանությունն անցավ հանրապետականներին ու Սերժ Սարգսյանին:

 

Այո, բայց այս անգամ խոսքը վերաբերում է բացառապես Հանրապետական կուսակցության ներսում տիրող իրավիճակին:

 

Բնականաբար, վերջին երկու տարիներին գործող նախագահն բնականորեն սկսեց մեկուսանալ` հաշվի առնելով, որ Սահմանադրության համաձայն, երրորդ անգամ ընտրվել չի կարող: Բնական է նաև այն, որ մյուսներն էլ սկսեցին մտածել իրենց հետագա ճակատագրի մասին: Բայց հանկարծ Սերժ Սարգսյանն այդ ՙմյուսներին՚ նետեց նոր Սահմանադրությունը` կանխելով իշխանության, այդ թվում`իր պշտոնին ձգտող ուժերի համախմբումը:

Սերժ Սարգսյանը նրանց և Հովիկ Աբրահամյանին առաջին հերթին առաջարկեց իշխանության բաժանման հենց այդ`ըստ էության, անայլընտրանքային մոդելը:

Այդպիսով` այդ սխեման արգելափակում է ՀՀԿ ներսում ցանկացած ներիշխանական գործընթաց` առնվազն մինչև հաջորդ ընտրությունները: Իշխանության այլ իրական հավակնորդներ ասօր ուղղակի չկան:

 

Այսինքն`հանրաքվեի անցկացումն անխուսափելի՞ է:

 

Սերժ Սարգսյանի հիմնական խնդիրն մինչև ընտրություններն իշխանության ներսում սահմանազատումն է, և վերջին մեկ-երկու տարում իշխանությունում անջատվողական ուղղության բացակայության դեպքում ամեն ինչ կմնա իր տեղում: Եվ ոչինչ նրան չի խանգարի զբաղեցնել վարչապետի աթոռն ու շարունակել ղեկավարել երկիրը: Իսկ հանրաքվեն առաջին հերթին կոչված է լուծելու իշխող վերնախավի ներքին խնդիրները, և հետո արդեն`իշխանության վերարտադրության հարցը:

 

Երկրի կառավարման նոր համակարգը, ինչպես ճիշտ նշեցիք, ենթադրում է երկրի կառավարման, և, բնականաբար, հիմնական գործընկերների հանդեպ այդ կառավարման համար պատասխանատվության լղոզվածություն: Այլ կերպ ասած`Սերժ Սարգսյանն այսուհետև պատասխանատու չի՞ լինի Մոսկվայի և Վաշինգտոնի դիմաց կառավարության գործողությունների համար:

 

Պատասխանատվությունն իսպառ կվերանա քաղաքական կյանքից: Հստակ է միայն այն, որ դա լիովին կոչնչացնի Հայաստանի ինքնիշխանությունը: Եվ ինչպես թվում է ՀՀԿ ՙգլխավոր քարտուղար՚ Սերժ Սարգսյանին, ինքը շարունակելու է կառավարել երկիրը ստվերից`միաժամանակ չլինելով նախագահ, վարչապետ և նույնիսկ խորհրդարանի նախագահ: Բայց դա դեռ անհավանական բան է:

 

Արդյո՞ք Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաները նախազգուշացում էին սահմանադրական բարեփոխման նախաձեռնողների համար:

 

Չեմ կարծում: Մարդիկ ուղղակի չկարողացան հանդուրժել էլեկտրաէներգիայի սակագների հերթական բարձրացումը: Իսկ այն, որ ինչ-որ մեկը փորձեց այդ դժգոհություններից օգտվել,  երրորդային նշանակության հարց է: Կարևորն այն է, որ Հայաստանում ստեղծվեց իշխանության-օլիգարխների ակումբի և հասարակության դիմակայության համակարգ` քաղաքական կուսակցությունների լիակատար արժեզրման պայմաններում: Եվ Բաղրամյանի վրա ինքնաբուխ բախումների հանգեցրեց հենց այդ իրավիճակը, այլ ոչ թե մեկ այլ բան:

 

Նշեք մեր հասարակության`անհապաղ լուծման ենթակա գլխավոր խնդիրը:

 

Ցանկացած հասարակության գլխավոր խնդիրը պետական իշխանության ձևավորումն է` ազատ ընտրությունների ճանապարհով: Դա ցանկացած հասարակության միակ, առանցքային և պարտադիր գործառույթն է: Մնացած բոլոր խնդիրները սոցիալական են:

Այդ խնդիրը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում լուծում չի գտել:

Հասարակությունը չի կարողացել այն լուծել` ստանալով իշխանության բռնազավթման 20-ամյա ֆենոմենը: Եվ այսօր հարցը բացառապես այդ ֆենոմենը վերացնելու մեր հասարակության կարողության հարթությունում է գտնվում: 20-րդ և 21-րդ դարերում մենք պարբերաբար տեսնում ենք երկրներ, որոնք դնում են այդ խնդիրը և հաջողության հասնում` Չիլի, Հարավային Կորեա, Թայլանդ, Արևելյան Եվրոպայի երկրներ: Եվ հասարակության կողմից այդ խնդրի լուծումն արմատապես փոխել է իրավիճակը երկրում: Իսկ Հայստանում ասօր կա 100 կուսակցություն, որոնց ողջ ծրագիրը հանգում է բացառապես իշխանափոխությանը:

 

Սահմանադրական հանրաքվեն ֆորմալ կերպով հնարավորություն է տալիս մեզ լուծել այդ խնդիրը`ՙդեմ՚ քվեարկելով...

 

Հնարավոր է ամեն բան: ՙԷլեկտրիկ Երևան՚ շարժումը նույնպես կարող էր լուծել հասարակությանն այդքան ձանձրացրած իշխանության վերացման խնդիրը, քանի որ դա թույլ էր տալիս նրանց կողմից դրված նպատակի ներուժը: Իսկ ամենագլխավորը, լուծման ենթակա խնդիրն այդ անձանց կողմից դրվեց հստակ և թափանցիկ: Շատ կարևոր է, որ մեր հասարակությունն ի վիճակի է ձևավորել նման շարժումներ, որոնք կարող են դնել հստակ խնդիրներ և հասնել դրանց լուծումներին: Ցավոք, Հայաստանում հասարակությունը չի գիտակցում երկրի առանցքային խնդիրը, քանի որ իշխանափոխության պահանջը հանգում է

20-ամյա ֆիքս-գաղափարի`հեռացնել մեկին և փոխարինել նրան մյուսով: Այդ գաղափարը երբեք չի իրականացվի, քանի որ հասարակությանը, որը պետք է դա իրականացնի, այն պետք չէ: Մեր հանրությունը դանդաղորեն հասունանում է մինչև իրական իրավիճակի ըմբռնումը, ինչը դրսևորվում է տարբեր քաղաքացիական, ապաքաղաքականացված պլատֆորմների տեսքով`իսպառ զրկված գոյություն ունեցող քաղաքական դասակարգի աջակցությունից: Վաղ թե ուշ այդ գործընթացը կհանգեցնի այդ դասակարգի թեթև կանքի ավարտին: Մարդիկ արդեն հասկացել են իշխանափոխության տեխնոլոգիան, մնում է միայն այն կիրառել: Հաջողված օրինակները բազմաթիվ են, ադպես են վարվել շատ ազգեր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Համիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդՀամիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդ
Զատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակովԶատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-չեխական հարաբերությունների վիճակը
Հայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել "ալիևյան սահմանադրությանը"
Հայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերըՀայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը
«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններումԲուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններում
Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչիցԱրդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից
Նոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելուՆոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելու
"Հայաստան" խմբակցության ղեկավարը՝ Փաշինյանին․ ոչ մի ճնշում չի փոխի ընդդիմության դիրքորոշումը նոր սահմանադրության հարցի նկատմամբ
Կարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսումԿարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսում
Հայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքինՄեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
ՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներումՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներում
ՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումըՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումը
Քաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանումՔաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանում
Հայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետոՀայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետո
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։
ՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումըՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին
Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքովԾառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքով
Փաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբՓաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբ
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։
Քաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքներըՔաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքները
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվՍամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
Միրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունըՄիրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիրՌուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր
ՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդըՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրըՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրը
Արամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետԱրամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետ
Հայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններումՀայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններում
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան