Arminfo.info


 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2015 18:35

Ստեփանյան Դավիթ

Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը`տարածաշրջանային կայունության կղզյակ

Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը`տարածաշրջանային կայունության կղզյակ

 Վերջին ամիսներին Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն զգալիորեն փոխել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը, մասնավորապես`Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից և ԻՊ ու քրդերի հետ պայքարում Թուրքիայի ներգրավումից հետո: Այս գործընթացներից որո՞նք են բխում Հայաստանի շահերից:

 

Մերձավոր Արևելքում վերջին գործընթացներում Անկարան աննախանձելի դեր է խաղում և լուրջ խնդիրներ ունի ինչպես քրդերի, այնպես էլ ընդհանոր առմամբ Արևմուտքի հետ: Այդ պատճառով Հայաստանի միջազգային դիրքերն այսօր ավելի շահավետ ու ամուր են, քան Թուրքիայի դիրքերը:

Հայաստանն այսօր, թերևս, ամենակայուն երկիրն է բավականին ընդարձակ տարածաշրջանում:

Իրանի հետ հարաբերությունների նկատվող ամրապնդումը շատ կարևոր աշխարհաքաղաքական գործոն է Հայաստանի համար հատկապես հիշյալ համատեքստում`հաշվի առնելով, որ Հայաստանն Իրանին սահմանակից միակ կայուն երկիրն է: Այս առումով Հայաստանը, Իրանի հայկական համայնքի հետ միասին, ունի հետպատժամիջոցային Իրանը մնացած աշխարհի հետ կապելու բոլոր շանսերը: Իսկ վերջին գործընթացների բացասական կողմը բխում է Ռուսաստանից, որը շահագրգռված չէ հայ-իրանական հարաբերությունների լիարժեք զարգացմամբ:

 

Ինչու՞մ է արտահայտվում Հայաստանի կայունությունը, մասնավորապես`ո՞ր երկրների հետ համեմատությամբ:

 

Ելնելով ներքին քաղաքականությունում խիստ անորոշ իրավիճակից`Թուրքիան այսօր համակված է քաոսով:Սրընթաց կերպով բռնապետական պետության վերածվող Ադրբեջանին, թերևս, կարելի է համեմատել միայն Հյուսիսային Կորեայի հետ: Իրանը նոր է սկսում աստիճանաբար դուրս գալ պատժամիջոցային ռեժիմից և մերձենալ Արևմուտքի հետ: Ռուսաստանն իր հերթին նորանոր պատժամիջոցների և Ուկրաինայի հետ հակամարտության հետևանքով զգալիորեն թուլացել է, ինչի պատճառով աստիճանաբար կորցնում է ներքին կայունությունը: Վրաստանն ընդհանրապես համակված է իրեն բնորոշ քաղաքական վենդետայով: Սիրիայի պետականությունը քայլ առ քայլ կոլապսի վիճակում է հայտնվում, իսկ Իրաքում ապաինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում:

Ինչպես աշխարհագրական, այնպես էլ աշխարհաքաղաքական տեսակետից ամենակայուն երկիրը տարածաշրջանում, նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքները, հանդիսանում է Հայաստանը: Չեմ կարող չնշել, որ դա Հայաստանի իշխանությունների և նրանց քաղաքական ուղեգծի արժանիքը չէ: Ավելի շուտ դա հնարավոր է դարձել հարևան երկրներում ավելի լուրջ և գլոբալ խնդիրների առկայության հետևանքով:

 

Այո, բայց Հարավային Կովկասի նկատմամբ տերությունների, այդ թվում`տարածաշրջանային, շահերը ոչ մի տեղ չեն կորչել:

 

Համաձայն եմ, սակայն, իրականում Հարավային Կովկասում ԱՄՆ և Թուրքիայի շահերը երկրորդ պլան են մղվում տարածաշրջանի ավելի գլոբալ խնդիրների հանդեպ: Այսօր նույնիսկ Եվրամիությունն ավելի մեծ ակտիվություն և հետաքրքրություն է ցուցաբերում մեր տարածաշրջանի ուղղությամբ, քան ԱՄՆ-ը: Վաշինգտոնը Հարավային Կովկասի երեք ճանաչված երկրների հետ հարաբերությունները դիտարկում է առաջին հերթին Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում: Իսկ Թուրքիան այսօր ավելի շուտ նոր արտաքին քաղաքական գերակայությունների զարգացման անհրաժեշտություն է զգում, քան Վրաստանի և Ադրբեջանի հետ գոյություն ունեցող կապերի զարգացումը`էլ չխոսելով Հայաստանի մասին: 

 

ՙԻսլամական պետության՚ գործունեությունը որևէ դեր խաղացե՞լ է դրանում, մասնավրապես`Հայաստանի մասով:

 

ՙԻսլամական պետության՚ գրոհայինների ահաբեկչական գործողությունները Սիրիայում առաջին հերթին խիստ բացասական հետևանքներ են ունեցել այդ երկրում բնակվող հայերի համար: Հայաստանի համար, որպես պետություն, ԻՊ-ն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում: Մասնավորապես, Հայաստանն անմիջական սահման չունի ԻՊ ենթակայության տակ գտնվող տարածքների հետ: Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններն ավելի անորոշ են դարձնում ահաբեկչական սպառնալիքը:

 

Իրանի նկատմամբ պատժամիջոցների աստիճանական վերացումն արդեն որոշակի տեղաշարժերի է հանգեցրել հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցում: Գնահատեք Հայաստանի`որպես իրանական նավթի ու գազի տարանցիկ երկիր վերածվելու հեռանկարը:

 

Էներգետիկան, թերևս, Հայաստանը և Իրանը կապող ամենաթույլ միջոցն է: Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող գազատարի թողունակության մեծացման հեռանկարն անխուսափելիորեն կբախվի Ռուսաստանի հզոր դիմակայությանը: Մոսկվան երբեք թույլ չի տա մրցակցություն`ինչպես ՙԳազպրոմի՚, այնպես էլ սեփական արտաքին քաղաքականության շահերից ելնելով, ինչը շատերը բնորոշում են որպես գազային շանտաժի քաղաքականություն: Այդ պատճառով Ռուսաստանը կշարունակի էներգետիկան`որպես Հայաստանին գերկախվածության վիճակում պահելուն նպաստող մեխանիզմ օգտագործել: Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորումից առաջին հերթին կտուժի Ռուսաստանը: Առայժմ Ռուսաստանը կարևոր է Իրանի համար`որպես հակաիրանական պատժամիջոցների հետևանքների որոշակի հաղթահարման միջոց և այլընտրանք Արևմուտքին: Այս առումով հայ-իրանական հարաբերությունների զարգացման հիմնական հատվածը կապվախ կլինի տրանսպորտային-հաղորդակցական բաղադրիչի և առևտրի հետ: Դա էներգետիկայից ոչ պակաս կարևոր է`հաշվի առնելով իրենց համար այդքան երկար փակ իրանական շուկայում հայտվելու մի շարք եվրոպական ընկերությունների ձգտումը: Այդ ցանկության իրականացման նպատակով հիշյալ ընկերություններն, ամենայն հավանականությամբ, կօգտվեն հայկական ենթակառուցվածքից և աշխատուժից:

 

Իսկ նավթային ասեղի վրա նստած Ադրբեջանը դրանից չի՞ տուժի:

 

Չեմ կարծում, որ էներգապաշարների համաշխարհային շուկա Իրանի դուրս գալն զգալիորեն կհարվածի Ադրբեջանի բյուջեին: Սակայն, անուղղակի կերպով իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա դա լիովին կարող է անդրադառնալ: Չնայած Ադրբեջանի աշխարհիկությանը`այդ երկիրը շիիթական է, և Թեհրանը ժամանակի ընթացքում ավելի մեծ ջանքեր կգործադրի  իր ազդեցության մեծացման համար:

 

Այսինքն`չե՞ք ակնկալում, որ Հայաստանը կվերածվի Ռուսաստանը և Իրանը կապող տրանսպորտային միջանցքի:

 

Ոչ`հաշվի առնելով, որ դա կապված է շատ մեծ խնդիրների լուծման հետ: Այդ խնդիրներից գլխավորը Վրաստանի հետ պայմանավորվելու անհրաժեշտությունն է: Վրաստանի հետ օգոստոսյան պատերազմից հետո ռուսներն ի վիճակի չէին մշտական ցամաքային կապ ապահովել Գյումրիի սեփական ռազմակայանի հետ: Եվ նույնիսկ Եվրասիական ինտեգրման ծրագրերում Հայաստանը որպես կղզի է դիտարկվում:

 

Կարծիք կա, որ 102-րդ ռուսական ռազմակայանի ապահովումը տեղի է ունենում Թուրքիայի տարածքով...

 

Իրոք, ցյուրիխյան ՙարձանագրային՚ գործընթացի շրջանակներում Մոսկվան փորձել է համաձայնության գալ Անկարայի հետ թուրքական տարածքով Հայաստանում իր ռազմակայանի նյութատեխնիկական ապահովման հարցում: Սակայն բանակցությունները ձախողվել են, քանի որ այդ հարցում վերջնական արդյունքում գերիշխել են ՆԱՏՕ-ի շահերը: Դա էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Մոսկվայի համաձայնության պատճառներից մեկն է հանդիսացել: Եվ մինչ այսօր Ռուսաստանի համար այդ հարցը շարունակում է մեծ խնդիր մնալ`հաշվի առնելով, որ 102-րդ ռազմակայանի ապահովումը տեղի է ունենում բավականին ծախսատար օդային ճանապարհով:

 

Շատ վերլուծաբաններ համոզված են, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը հրահրվում է Մոսկվայի կողմից: Համաձա՞յն եք արդյոք այս վարկածին:

 

Դա արդեն վարկած չէ, այլ`իրական փաստ, քանի որ Հայաստանում և Ադրբեջանում ռուսական ազդեցության պահպանման համար ղարաբաղյան հակամարտություն իդեալական գործիք է: 

Ըստ որում, ԼՂՀ Պաշտպանության բանակը և Հայաստանի Զինված ուժերը որևէ կերպ Մոսկվայից չեն կառավարվում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նրա կարծիքով, հետևելով իրավիճակին, կարելի է եզրահանգման գալ, որ իրականում Մոսկվան նույնիսկ կարիք չունի հատուկ ջանքեր գործադրել սահմանին իրավիճակը սրելու համար: Բաքուն դա անում է առաջին հերթին սեփական նախաձեռնությամբ: Ռուսաստանին այս խաղում ընդամենը հարկավոր է զենքի համար մեկ մատակարարը մնալ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Հակամարտության չկարգավորվածությունը և ստատուս-քվոյի պահպանումը բխում է հենց այդ տրամաբանությունից: Միաժամանակ, եթե Մոսկվան պահանջի Արցախի շուրջ իր խաղաղապահների տեղակայում, ռիսկերն էլ ավելի կմեծանան, և ինչպես ԼՂՀ, այնպես էլ Հայաստանի անվտանգության հետ կապված նոր մարտահրավերներ կառաջանան:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ