Arminfo.info


 Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2015 08:44

Ստեփանյան Դավիթ

Ալեքսանդր Սոտնիչենկո. Եթե Ռուսաստանը չկարգավորի ղարաբաղյան հակամարտությունը, այն կկարգավորեն ուրիշները

Ալեքսանդր Սոտնիչենկո. Եթե Ռուսաստանը չկարգավորի ղարաբաղյան հակամարտությունը, այն կկարգավորեն ուրիշները

  

Աշնանը, տևական ընդմիջումից հետո, Մինսկի գործընթացի շրջանակում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում: Բազմաթիվ գործընկերներ և փորձագետներ արդեն այսօր պնդում են, որ առանց «մադրիդյան սկզբունքների» մանրակրկիտ ձևաչափման, որոնք ընկած են կարգավորման գործընթացի հիմքում, հանդիպումը կավարտվի բացառապես հերթական դեկլարատիվ հայտարարություններով: Ինչպիսի՟ն են Ձեր կանխատեսումները:

 

Այդ ձգձգված հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն տարածաշրջանային մասշտաբով, հաշվի առնելով, որ գլոբալ խաղացողները, թե ուղիղ, և թե փոխաբերական իմաստով, շատ հեռու են գտնվում այդ հակամարտության տարածաշրջանից: Նրանք լիովին չեն հասկանում հիմնախնդրի բարդությունը, և հետաքրքրություն էլ չունեն դրա նկատմամբ: Չի կարելի Ղարաբաղյան հակամարտության իրական կարգավորմանը մոտ թողնել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին, հաշվի առնելով, որ նրանց կողմից Իրաքում, Աֆղանստանում և Լիբիայում պրոբլեմների լուծումը բերեց անդադար արյունահեղության և ահաբեկչության աճի: Այս առումով` եթե Հարավային Կովկասի ժողովուրդները չեն ուզում կիսել իրաքցիների, լիբիացիաների և աֆղանների ճակատագիրը, ապա նրանք չպետք է ՆԱՏՕ-ին մոտ թողնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այլ խոսքով, հակամարտությունը բացառապես պետք է լուծվի տարածաշրջանային երկրների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի օժանդակությամբ: Այսօր այդ երկրների միջև աշխատանքային, վստահելի հարաբերություններ են տիրում: Իհարկե, պրոբլեմներ կան, բայց դրանք այնքան էլ բարդ բնույթի չեն: Հենց տարածաշրջանային մասշտաբն է, որ ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Մոսկվան, Թեհրանը և Անկարան, ի տարբերություն ավելի հեռավոր մայրաքաղաքների, անկասկած, շահագրգռված են տարածաշրջանի կայուն զարգացման, Հարավային Կովկասն անարգել տարանցիկ գոտի դարձնելու մեջ, իսկ նրա երկրները` հուսալի և զարգացող գործընկերներ դարձնելու մեջ:

 

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի վերջին հայտարարությունները առաջին հայացքից վկայում են տեղապտույտի մեջ գտնվող ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու ԱՄՆ ցանկության մասին: Այդ ֆոնին 1994 թվականից ի վեր ստատուս քվոյի պահպանմամբ շահագրգռված Մոսկվան շարունակում է հարաբերական իներտություն դրսևորել: Ինչպե՟ս եք գնահատում Ռուսաստանի նման քաղաքականության ռացիոնալության աստիճանը:

 

Իմ կարծիքով, եթե Ռուսաստանը քայլեր չձեռնարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, վաղ թե ուշ, նրա փոխարեն դա կանեն ուրիշները, առաջին հերթին` ԱՄՆ և ԵՄ նրա դաշնակիցները: Դժբախտաբար, 1994 թվականից ի վեր կարգավորման գործընթացի շուրջ ոչ մի լուրջ փոփոխություն չի արձանագրվել, այդ թվում` Մոսկվայի դրդմամբ: Մոսկվայում կարծում են, թե ստատուս քվոյի պահպանումը բխում է իրենց շահերից և դրանով բավարարվում են: Սակայն վերջին միտումները, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները խոսում են Ռուսաստանի «պատասխան» քայլերի անհրաժեշտության մասին: Այսօր ԱՄՆ բավականին արտոնյալ դիրքեր ունի Հարավային Կովկասում, և դրանց էլ ավելի զարգացումն ու ամրապնդումը բացառապես ժամանակի գործ է: Նահանգների ձեռքերը, պարզապես, դեռ չեն հասել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, բնականաբար` իրենց պատկերացմամբ: Եվ հարցը, նույնիսկ, այն չէ, որ ԱՄՆ դրա համար ռեսուրս չունի: Պարզապես, այսօր աշխարհում կան ավելի կարևոր աշխարհագրական կետեր, որտեղ Վաշինգտոնը պաշտպանում է սեփական շահերը: Վերջիվերջո, կգա Հարավային Կովկասի և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հերթը: Եվ եթե մինչ այդ Ռուսաստանը չփորձի կարգավորել հակամարտությունը` համապատասխան իր շահերին, ապա ժամանակի ընթացքում լիովին կհեռացվի տարածաշրջանային խնդիրների լուծումից:

Այսօր  ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, իր տնտեսական ներկայության շնորհիվ Ռուսաստանն ազդեցություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, որոնց ղեկավարությունն առկա պայմաններում չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի շահերը` փորձելով երկխոսություն վարել և Մոսկվային ընդառաջ քայլեր ձեռնարկել: Եթե Ռուսաստանն այսօր դրանից չօգտվի, իրավիճակը կարող է նաև փոխվել, ինչից հետո ԱՄՆ և ԵՄ անպայման կզբաղեցնենք նրա տեղը: Իսկ դա իր հերթին անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնա ինչպես Հայաստանում Ռուսաստանի ռազմական, այնպես էլ տնտեսական ներկայության վրա` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, ու նաև Հարավային Կովկասում` ընդհանուր առմամբ:

 

Ի դեպ` ազդեցության մասին: Հայաստանում և, գլխավորը, Ադրբեջանում արդեն հայտնվել է վարկած, որի համաձայն, Գերման Ստերլիգովը համարվում է Լեռնային Ղարաբաղում Կրեմլի ազդեցության գործակալ: Համաձայնեք, որ անկախ դրա հավաստիության աստիճանից, նախկին մուլտիմիլիոնատիրոջ հայտնվելը չճանաչված հանրապետությունում չի կարող հարցեր չառաջացնել …

 

Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին, հաստատ, Կրեմլը չի ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Իմ կարծիքով,  վաղուց Կրեմլի բարեհաճությունը չվայելող այդ օլիգարխի գործողությունները ոչ մի կերպ չի կարելի կապել Ռուսաստանի պաշտոնական քաղաքականության հետ: Այդ իմաստով Ստերլիգովին կարելի է համեմատել, թերևս, մեկ այլ շնորհազրկված օլիգարխ Սերգեյ Պոլոնսկու հետ, ով նույնպե հայտնի է տարբեր երկրներում իր զանազան արարքներով: Ստերլիգովի կողմից Արցախին տրամադրվող փիար-աջակցությունը նրա անձնական նախաձեռնությունն է և չի կարող արտացոլել Մոսկվայի պաշտոնական տեսակետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Հարուստներն ունեն իրենց տարօրինակությունները, և եթե Ստերլիգովը հանկարծ որոշել է ապրել Լեռնային Ղարաբաղում, ապա նրան ոչ ոք չի կարող խոչընդոտել` ներառյալ Բաքվի իշխանությունները:

 

Հայաստանը բավականին մոտ է մի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ-ի և Թուրքիայի հրահրմամբ աստիճանաբար ծավալվում է նոր աշխարհաքաղաքական արկածախնդրություն: Արդյո՟ք Պենտագոնի գործողություններն իրոք նպատակաուղղված են, այսպես կոչված, նոր սիրիական բանակի աջակցությանը, իսկ Թուքիայինն` ընդդեմ «Իսլամական պետության» ահաբեկիչների: Թե՟ այստեղ դիտվում են առավել կարևոր շարժառիթներ:

 

Կարծում եմ, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նույնիսկ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դիրքերին օդային հարվածները, խչոսենք արդեն ԻՊ գրոհայինների մասին, սոսկ քողարկում են Անկարայի իրական թիրախը` ի դեմս Սիրիայում կառավարող Բաշար Ասադի ռեժիմի: Անշուշտ, քրդերն իրենց վրա են գրավում Սիրիայի նախագահի հակառակորդների զգալի ուժեր, սակայն Էրդողանի գործողությունները, այսպես թե այնպես, ծառայում են բացառապես մեկ նպատակի, մասնավորապես, Բաշար Ասադի տապալմանը: Իրականում, ISIS հետ Թուրքիայի հարաբերություններն առայժշմ չեն անցնում սառը չեզոքության շրջանակներից: Եվ Անկարան երբեք չի գնա այդ խմբավորման գրոհայինների հետ ուղիղ գաղտնի համաձանյության` փորձելով միայն տարածաշրջանային քաոսն օգտագործել Ասադին ոչնչացնելու և PKK-իբ ու ISIS-ն  թուլացնելու համար: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա Մեծ մերձավոր արևելքում ամեն մի հակամարտություն բխում է նրանց ավանդական շահերից: Թուրքերի կողմից քրդերի բնաջնջումը և հակառակը, շիաների կողմից սուննիների ոչնչացումը և այլն, սպանում է այդ տարածաշրջանում ԱՄՆ շահերի դեմ ուղղված ինքնուրույն քաղաքականությամբ խոշոր պետական կազմավորման հայտնվելու ամեն մի ծիլ: Ուստի իրականում ամերիկացիների մասնակցությունն ահաբեկիչների  դեմ պայքարին, հաստատ, նրանց շահերից չի բխում:

 

Ձեր կարծիքով, արդյո՟ք իրանական միջուկային խնդրի կարգավորումը Թուրքիային և Իրանին հնարավորություն է տալիս հանգելու համաձայնության երկկողմ օրակրագի առավել վիճահարույց հարցերի շուրջ` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

 

Իրոք, այդ երկու տարածաշրջանային պեությունների շահերն ավանդաբար բախվում են: Եվ այդ բախումը հատկապես կոշտ բնույթ ուներ վերջին տարիներին` սիրիական դիմակայության սկսվելուց հետո: Այդուհանդերձ, Թեհրանում և Անկարայում հիանալի հասկանում են այդ դիմակայության շարունակման փակուղային և անիմաստ լինելը: Առաջին հերթին, հարաբերությունների ջերմացման միտում է դիտվում  երկու երկրների ԶԼՄ –ներում միմյանց վերաբերյալ բավականին զուսպ և չեզոք հրապարակումների վերլուծությունից հետո: Այդ պատճառով, իմ կարծիքով, այսօր այդ երկրների հարաբերություններում իրոք նշմարվում է դրական տեղաշարժ: Կարծում եմ, որ այն լիովին կարող է դրսևորվել նաև  հակամարտությունների կարգավորմանն այդ երկու տարածաշրջանային տերությունների համալիր, համատեղ մասնակցությամբ` ինչպես Մերձավոր արևելքում, այնպես էլ Կովկասում: Բնական է, որ նման հակամարտություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Իմ կարծիքով, Ռուսաստանը պետք է գործուն մասնակցություն ունենա իրանաթուրքական նախանշվող հաշտեցմանը: Մեր ղեկավարությունը  հատկապես ուշադրությունը պետք է սևեռի Ռուսաստան-Իրան-Թուրքիա տարածաշրջանային դաշինքի ստեղծման հեռանկարին: Դա սկզբունքորեն նոր իրավիճակ կստեղծի մեր երկրի հարավային սահմաններում` թույլ տալով համալիր լուծել միանգամից մի քանի տևական խնդիր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգովՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգով
Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության  դիմացԱնհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցներըԱգարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջինԱրշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջին
Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբԱրցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։
Շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է ԵրևանումՇինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է Երևանում
Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարիցՀայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքըՄարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքը
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգըԱմերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին