Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2015 09:28

Ստեփանյան Դավիթ

Սարգիս Հացպանյան: Ամերիկյան ռազմակայաններից «ազատ» Հայաստանն ու Արցախը` Իրանի միակ օդանցքն են

Սարգիս Հացպանյան: Ամերիկյան ռազմակայաններից «ազատ» Հայաստանն ու Արցախը` Իրանի միակ օդանցքն  են

ԱՄՆ նախագահը Պենտագոնին թույլատրել է օդուժ կիրառել ԱՄՆ աջակցությունը վայելող, այսպես կկոչված, նոր սիրիական բանակի պաշտպանության համար: Միաժամանակ, պաշտոնապես «Իսլամական պետության» գրոհայիններին որսացող թուրքական օդուժը հաճախ «մեղանչում է» օդային հարվածներով Սիրիայի քրդերին: Դատելով ըստ ամենայնի` Նահանգները նոր խաղ են սկսել պատուհանով Սիրիա խցկվելու նպատակով` հաշվի առնելով փակ դուռը: Արդյո՟ք այստեղ չեք տեսնում Հայաստանի հարևան տարածաշրջանում իրավիճակի լիակատար ապակայունացման սպառնալիք:

 

Այդպիսի սպառնալիք, բնականաբար, դիտվում է, սակայն չեմ կարող  չնշել, որ սկզբունքորեն ոչինչ չի փոխվել, և ամերիկացիները, պարզապես, շարունակում ենմ խփել և նալին, և մեխին: Պաշտոնապես պաշտպանելով ԻՊ դիրքերը ռմբակոծելու Թուրքիայի մտադրությունը և նախատելով քրդական բնակավայրերին հարվածելու համար` Վաշինգտոնը, բնականաբ, ոչ պաշտոնապես, թուրքերին չարգելեց հարվածել քրդերին: Այդպիսով, ամերիկացիները, և ոչ միայն ամերիկացիները, սեփական նպատակների համար օգտագործում են ինչպես թուրքերին, այնպես էլ քրդերին: Հստակ պատկերացում կազմելու համար հարկավոր է հասկանալ, որ Սիրիայի գլխավոր թշնամին ոչ միայն ԱՄՆ-ն է, այլև` Միջին արևելքում նրա թիվ մեկ դաշնակիցը` Իսրայելը: Այս լույսի ներքո` ցանկացած ազդակ այս տարածաշրջանում, գործնականում, միշտ հետապնդում է Իսրայել-ԱՄՆ տանդեմի շահերը և ուղղված է արաբական աշխարհի և Իրանի դիրքերի դեմ: Այս ֆոնին բավականին ուշագրավ է, ընդհանուր առմամբ, խնդիրների բացակայությունն Իսրայելի և արմատական իսլամի տարբեր հոսանքների միջև: ԱՄՆ իր հերթին այսօր, գործնականում, խնդիրներ չունի Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Իրաքի և Քուվեյթի հետ: Այսպիսով, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը լուծեց իր հարցերը Լիբիայի Հանրապետության հետ, այնտեղի ռազմավարներն ունեն մեկ խնդիր` սուննիական Սիրիան, որը կառավարում է Բաշար Ասադի շիա կառավարությունը: Եվ այն հանգամանքը, որ այսօր Սիրիան դեռ դիմանում է, առաջին հերթին, Ռուսաստանի շնորհիվ է, արդեն հետո այդ փաստը բացատրվում է, ըստ էության, Սիրիայի ներսում իշխանության հանդեպ դժգոհությամբ: Այս լույսի ներքո միակ սողանցքը, որով ԱՄՆ և Իսրայելը կարող են ներթափանցել Սիրիա, մնում են կրոնական տարաձայնությունները Սիրիայի 4 տոկոս շիաների  և 96 տոկոս սուննիների միջև: Նշեմ, որ ժամանակին Վաշինգտոնն ու Թել Ավիվը շիա-սուննիական հակասությունները հաջողությամբ խաղարկել են Իրաքում և, նույնիսկ, Լիբանանում:

 

Նշելով, որ իսրայելա-ամերիկյան տանդեմի ճանապարհին կանգնած է Սիրիան` Դուք գիտակցաբա՟ր չհիշատակեցիք Իրանը:

 

Բնական է, որ Սիրիան տանդեմի գլխավոր նպատակը չէ: Ամերիկացիների և իսրայելցիների գլխավոր և վերջնական նպատակն Իրանն է, իսկ Սիրիան, ընդամենը, այդ հզոր երկրի թուլացմանը տանող ճանապարհ է, քանի որ Իրանը վիթխարի ազդեցություն ունի ինչպես բուն Սիրիայում, այնպես էլ Իրաքում: Այս իրավիճակում ավանդաբար Իսրայելի դաշնակից և հենարան հանդիսացող Թուրքիան հինգերորդ անիվ է, որն սկսում է պտտվել հրեական պետությանն սպառնացող առաջին իսկ վտանգի ի հայտ գալու դեպքում: Իսկ Էրդողանի և Պերեսի միջև դիմակայության վերաբերյալ բոլոր խոսակցություններն, ընդամենը, շիրմա է: Եթե սրան գումարենք նաև այն, որ, այսպես կոչված, «Իսլամական պետությունը» 100%-անոց ամերիկա-իսրայելական նախագիծ է, ապա պարզ կդառնա, որ այդ տանդեմի ու նրա դաշնակից Թուրքիայի վերջնական նպատակը, հաստատ, ԻՊ ոչնչացումը չէ: Ցանկության դեպքում ԱՄՆ հաշված օրերի ընթացքում հաշվեհարդար կտեսնի ԻՊ հետ: Եվ այն հանգամանքը, որ դա դեռևս չի արվում, նշանակում է, որ ամերիկացիներն ու իսրայելցիները շարունկում են միջազգային ահաբեկչությունն օգտագործել Սիրիան ոչնչացնելու, Իրաքի շիաներին ենթարկելու և Իրանը թուլացնելու նպատակով: Հենց այդ պատճառով Թեհրանում ձգտում են ցանկացած գնով պահպանել Բաշար Ասադի իշխանությունը, հրաշալի հասկանալով, որ նրա անկումն Իրանը կվերածի աշխարհաքաղաքական կղզու:

 

Սիրիայից, Իրանից և Ռուսաստանից զատ այսօր ի՟նչ ուժեր են կանգնած վերը նշված աշխարհաքաղաքական նախագծերի իրագործման ճանապարհին:

 

Սիրիան Նահանգներին չենթարկվող երկրներից` Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից և Չինաստանից բաղկացած առանցքի մի մասն է, վերջինն իր հերթին ներկայացնում է լգոբալացման մոդել` նոր, յուրօրինակ «Մեծ չինական պատը», որը դիմակայում է ամերիկյան գերիշխանությանը: Եվ ԱՄՆ` Իսրայելի հետ սերտ տանդեմով, վերստին պետք է թուլացնի այդ չենթարկվող երկրները` ճեղք բացելով փառավոր «պատի» վրա: Եվ այսօր հենց հակաամերիկյան Սիրիան է այդ պատի երկու կողմում գտնվող բևեռների գլոբալ բախման թատերաբեմը: Մինչդեռ Ասադի ռեժիմի տապալման դեպքում Սիրիայում ոչ մի հայ չի մնա, ԻՊ ահաբեկիչները կբնաջնջեն նույնիսկ մանկահասակ երեխաներին: Եվ Հայաստանի ղեկավարությունն իր արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ԱՄՆ հետ հարաբերություններում պետք է սա հստակ գիտակցի: Ամերիկացիներին չի մտահոգում ոչ սիրիահայերի, ոչ էլ բուն սիրիացիների ճակատագիրը: Նրանց նպատակը Սիրիայում մեկն է. իշխանության գլուխ դնել իրենց ենթարկվող խամաճիկային կառավարություն, և նրանց համար, նույնիսկ կարևոր չէ, թե այն ումից բաղկացած կլինի:

 

Ռուսաստանում հայտնի քաղաքագետներից մեկը վերջերս Երևանում կանխատեսել էր Հայաստանի և Արցախի նկատմամբ ISIS սպառնալիք` որպես ելման կետ նախանշելով Թուրքիան: Դուք նույնպես այդ կարծիքի՟ն եք:

 

Ավելի քան մեկ տարի առաջ հնչեցված իմ կանխատեսումները, որոնց համաձայն, միանգամայն հնարավոր է, որ ապագայում Հայաստանը զորք ուղարկի` ալիևյան ռեժիմն ԻՊ-ից պաշտպանելու համար, այն ժամանակ միայն ժպիտներ հարուցեցին լրագրողների շրջանում: Մինչդեռ արդեն այսօր ԻՊ շարքերում մարտնչում են ավելի քան 10 հազար ադրբեջանցի, դաղստանցի, չեչեն, ավար և մեր տարածաշրջանին սահմանակից իսլամական աշխարհի այլ ներկայացուցիչներ: Իսկ Բաքուն վաղուց վերածվել է Սիրիա և Իրաք ուղարկվող իսլամական վարձկանների փոխաբեռնման կետի: Եվ եթե, Աստված մի արասցե, Ադրբեջանում  իշխանության գան իսլամական արմատականության ներկայացուցիչները, Հայաստանը կհայտնվի բավականին ծանր վիճակում` լուրջ արտաքին սպառնալիքի ներգործության ներքո: Եվ նման իշխանությունն անհապաղ ագրեսիա կձեռնարկի Արցախի նկատմամբ: Որևէ մեկը Հայաստանում նախատեսե՟լ է նման տարբերակ: Չեմ կարծում: Եվ հայությանն սպառնացող վտանգներն, իրականում, սրանով չեն սահմանափակվում:

 

Արդյո՟ք Ձեր խոսքերից հետևում է, որ ստեղծվող իրավիճակում, նման նման էկզիստենցիալ վտանգների ֆոնին Հայաստանի թիվ 1 բնական դաշնակիցը Ռուսաստանն է:

 

 Ցանկանում ենք մենք, թե` ոչ, դա այդպես է: Ես` անձամբ, դա բնավ չեմ ուզում, սակայն այսօր այլընտրանք չեմ տեսնում: Ես Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը չեմ համարում դաշնակցային և նրա զարգացմանը նպատակաուղղված: Ռուսաստանի համար Հայաստանն ընդամենը խաղազինվոր է, որով Մոսկվան քայլ է կատարում անհրաժեշտության դեպքում: Եվ այդ իմաստով` վերջին հարյուրամյակների ընթացքում իրավիճակը չի փոխվել:

 

Սակայն …

 

Այդուհանդերձ, 1995 թվականին ստորագրված Ռազմական համագործակցության շուրջ պայմանագիրն ամուր կապում է մեր ձեռքերը, սակայն, վատ թե լավ, ապահովում է Հայաստանի անվտանգությունը` Ռուսաստանի սահմանապահների և 102-րդ ռազմակայանի միջոցով: Եվ դրա բացակայության դեպքում Թուրքիան ի զորու կլինի Հայաստանի հարցը լուծել հաշված ժամերի ընթացքում: Սակայն այլընտրանքի բացակայությունը դեռ չի նշանակում, թե Հայաստանը չպետք է այն փնտրի, հաշվի առնելով, որ արդի աշխարհում փոխլրացման քաղաքականությունը շարունակում է մնալ աշխատող տարբերակ: Եվ Ռուսաստանը, Ադրբեջանին վաճառելով այնպիսի զենք, որը կարող է հարվածել նույնիսկ իր ռազմավարական դաշնակից Հայաստանի մայրաքաղաքին, պետք է դա հաշվի առնի:

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ դերն ամրապնդելու Հայաստանի պատրաստակամության վերաբերյալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի վերջին վաշինգտոնյան հայտարարությունները, կարծես, խոսում են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ոկղմից իրավիճակի մբռնման մասին …

 

Իմ կարծիքով, այդ հայտարարությունը, ինչպես և համանման շատ այլ հայտարարություններ, որ պարբերաբար հնչում են Երևանից, չեն անցնում հռետորաբանության սահմանները: Ողջ հարցն այն է, թե ինչ կա դրանց հետևում:  Ըստ իս, գործնականում` ոչինչ: Դե Հայաստանում չկան ամերիկացի և այլ զինվորականներ` բացի ռուսականից: Չկա գործնական համալրում, որը հաստատի նման փոխլրացման հռետորաբանությունը:  ԱՄՆ-ն, բնականաբար, քողարկվելով Վրաստանի ինքնիշխանությամբ, այսօր հարյուրից ավելի ռազմական օբյեկտներ է կառուցում հարևան Վրաստանի տարածքում: Ադրբեջանն իրականում մեծապես կախված է Իսրայելից, որն ալիևյան ռեժիմին հարձակվողական սպառազնիության հզոր տեսակներ է մատակարարում և նատոյական Թուրքիային համահավասար ուսուցանում է ադրբեջանաան բանակը: Ես ունեմ համապատասխան տվյալներ, որոնք հաստատում են իմ խսքերը: Այդ ֆոնին ԱՄՆ միանգամայն բնական և այսօր արդեն բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում է դրսևորում Արցախի հակամարտության կարգավորման հարցում: Դրա վերջին վկայությունն «օկուպացված տարածքներն» ազատելու վերաբերյալ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններն են: Մինչդեռ Ռուսաստանն ու Ֆրանսիան այդ մասին, գոնե, բացահայտ չեն խոսում:

 

Ո՟րն է ԱՄՆ շահն Ադրբեջանին Արցախի հանձնման դեպքում:

 

Ադրբեջանին Արցախի հանձնմամբ ԱՄՆ շահագրգռվածությունը բխում է Իրանի նկատմամբ ճնշումը խստացնելու Վաշինգտոնի ձգտումից: Ինչի՟ համար է ԱՄՆ-ին հարկավոր այսպիսի վիթխարի դեսպանատուն փոքր Հայաստանում: Ի՟նչ է փնտրում Իսրայելն Ադրբեջանում: Պատասխանն ակնհայտ է: Ողջ այդ հզոր համակարգն աշխատում է Իրանի ուղղությամբ` հետևելով հնարավոր ողջ տեղեկատվությանը: Եվ Թեհրանի համար միակ օդանցքը, տարածքը, որտեղ բացակայում են ամերիկյան ռազմակայանները, Հայաստանն է ու Արցախը` իր ազատագրված տարածքներով: Եվ Թեհրանում դա շատ լավ հասկնաում են: Հենց դրանով  է բացատրվում Արցախում «խաղաղապահների» տեղակայման վերաբերյալ ամերիկացիների պարբերաբար հնչող կոչերը: Քանի որ այդ դեպքում ամերիկացի զինվորականները կհայտնվեն Իրանի հետ սահմանին ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորակազմի տեսքով` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Եվ մենք սա պետք է հասկանանք ու հմտորեն խաղարկենք: Ոչ ոք չգիտի, թե աշխարհում ինչ փոփոխություններ տեղի կունենան 10 տարում, որոնց ընթացքում նախատեսվում է իրագործել, այսպես, կոչված Իրանի խնդրի կարգավորման վերաբվերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի բոլոր  կետերը: Ուստի այսօր, իրականում, իրավիճակն ավելի անորոշ է` քան երեկ:

 

Շատ բարի: Մենք չենք վստահում ամերիկացիներին, չենք վստահում ռուսներին, իսիկ եվրոպացիները Հարավայի Կովկասի անվտանգության ապահովման գործում, գործնականում, դեր չեն խաղում: Հայաստանն ինչպե՟ս կարող է չեզոքացնել Արցախի անկախությանն սպառնացով վտանգները:

 

Առաջին հերթին` հույս դնելով բացառապես սեփական ուժերի վրա: Հայությունը պետք է հասկանա գլխավորը.  պատմության մեջ առաջին անգամ մենք չենք ոչնչացվել և տարածք չենք կորցրել, այլ վերադարձրել ենք այն: Եվ մենք ազգովի պետք է պահպանենք ու ամրապնդենք այն, ինչ պատկանում է մեզ  և ուրիշ ոչ ոքի: Հայ ժողովորդի շրջանում Արցախի նկատմամբ սեփականության իրավունքի համոզվածության զգացում լինելու դեպքում ոչ ԱՄՆ, ոչ Ռուսաստանը, և ոչ էլ Թուրքիան ու Ադրբեջանն այդ սեփականությունից չեն կարող մեզ զրկել: 90-ականների սկզբին Լեոնիդ Ազգալյանի ղեկավարած 100-հոգանոց ջոկատն ազատագրեց արցախյան 27 գյուղ: Այդ ժամանակ մենք ոչ մի կորուստ չունեցանք: Դա հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ հստակ գիտեինք, որ այդ գյուղերը մեր հայրենիքի մասն են կազմում, որ դրանք մեզնից խլել են, որ Արցախը դա Հայաստան է: Եվ եթե այսօր ԱՄՆ-ում ինչ-որ մեկը կարծում է, թե Արցախը դա Հայաստան չէ, ապա դա նրանց աձնական պրոբլեմն է, այլ ոչ թե մեր: Պարզապես, մենք օգտվեցինք ժողովուրդների ինքնորոշման մեր իրավունքից և ապրում ենք մեր տանը, և այդ տան մեջ այլ բնակիչների չենք ցանկանում տեսնել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Արցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համարԱրցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համար
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբ
Փաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցերՓաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր
Մեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազությունՄեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազություն
Կարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամԿարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետՇիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինիՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինի
Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»
Ընդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունըԸնդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունը
Վարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբՎարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբ
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսովԳագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներՊարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ
Հայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվենՀայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվեն
Լիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետԼիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։
Նոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումըՆոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումը
ՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերինՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերին
Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալիՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի
Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը
Հայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներումՀայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներում
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան