Երեքշաբթի, 26 Մայիսի 2015 08:41

Ստեփանյան Դավիթ

Ալեքսանդր Իսկանդարյան. Միայն հիմարները կարող են Ղարաբաղը ՙնվիրել՚ Թուրքիային և դրանից հետո ընդմիշտ հեռանալ Հարավային Կովկասից

Ալեքսանդր Իսկանդարյան. Միայն հիմարները կարող են Ղարաբաղը ՙնվիրել՚ Թուրքիային և դրանից հետո ընդմիշտ հեռանալ Հարավային Կովկասից

 

 

Խոսելով ռուս-ադրբեջանական համագործակցության մասին`Հայաստանում նշվում են միայն ՙՌոսօբորոնէքսպորտի՚ հետ ադրբեջանական ՊՆ բազմամիլիարդ պայմանագրերը:

Մինչդեռ այդ գործընկերության հիմք են կազմում երկու երկրների առաջատար ընկերությունների`ՙՌոսնեֆտի՚ և SOCAR-ի միջև ՙՆերդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին՚ համաձայնագրերը:

 

Անկախության առաջին իսկ տարիներից Ադրբեջանը ներկայանում էր որպես բացառապես արևմտամետ պետությունը, բայց աստիճանաբար Բաքվի քաղաքականությունն սկսել է կոմպլեմենտար բնույթ կրել: Հատկապես դա սկսել է դրսևորվել վերջին տարիներին`Արևմուտքի և Ռուսաստանի միջև ոսկե միջին գտնելու Բաքվի փնտրտուքի լույսի ներքո: Չեմ կարող չնշել, որ ի հակակշիռ Իրանի հետ հարաբերություններին, ինչը լրջորեն մտահոգում է Բաքվին, Ադրբեջանն օգտագործում է PR-պղպջակ`Իսրայելի հետ փոխհարաբերությունների տեսքով: Հաշվի առնելով Թուրքմենստանի հետ խնդիրները`Ադրբեջանի վիճակն, իհարկե, փոքր-ինչ ավելի լավ է Հայաստանի համեմատ, սակայն այն նախանձելի չէ: Բնականաբար, Ադրբեջանը միանգամայն այլ կլիներ, եթե չունենար էներգետիկ պաշարներ, որոնց առկայությունը թույլ է տալիս Բաքվին որոշակի չեզոքություն պահպանել: Այսօր ես Ադրբեջանում ռուսամետ քաղաքականության  կտրուկ ուժեղացում չեմ տեսնում: Նկատվում են միայն անվերջ փառատոնների և առաջնությունների միջոցով աշխարհի աչքին ոսկե փոշի փչելու Բաքվի փորձերը: Ադրբեջանը երբեք չի էլ փորձել գնալ դեպի ԵՄ- հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչպես արեցին Արևելյան գործընկերության  6 երկրներից 4-ը: Բաքվում, ինչպես նաև Մինսկում լավ հասկանում են, որ նման ասոցացումը կբարձրացնի իրենց կախվածությունն Արևմուտքից և անմիջապես խոսակցություններ կսկսվեն մարդու իրավունքների, այլ խախտումների մասին: Բնականաբար, Ադրբեջանին պետք չէ նաև Ռուսաստանի դժգոհությունը, որը դեռ Հայաստանից առաջ առաջարկել էր վերջինիս անդամակցել Մաքսային միությանը, ինչին նույնպես մերժում է ստացել:

 

Այդ դեպքում ինչո՞վ կարելի է բացատրել ադրբեջանական ԶԼՄ-ների և NGO արևմտամետ ողջ հատվածի նկատմամբ ճնշումներն ու ձերբակալությունները, որոնք ուղեկցվում են Բաքվի հասցեին ԱՄՆ խիստ քննադատությամբ:

 

Կառավարող ռեժիմի ամրապնդմամբ: Քաղաքագիտական տեսակետից Ադրբեջանը արդեն վաղուց Կենտրոնական Ասիա է, այլ ոչ թե`Հարավային Կովկաս: Տիպիկ petrostate, որը Կենտրոնական Ասիայի երկրներից տարբերվում է այն բանով, որ իրենք հեղափոխության միջով չեն անցել: Այլ կերպ ասած`Ադրբեջանն ավելի ու ավելի է վերածվում տիպիկ մերձարևելյան պետության: Երկիրն աստիճանաբար ավելի շատ նմանվում է Եգիպտոսին, ըստ որում`մուբարաքյան շրջանի: Եվ այդ գործընթացները բացառապես ներքին բնույթ են կրում, թեև ազդում են նաև արտաքին աշխարհում Ադրբեջանի դիրքի վրա: Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և այլ երկրների վրա Արևմուտքն ազդում է ամենատարբեր ոլորտներում համապատասխան բարեփոխումներ անցկացնելուց հրաժարվելու դեպքում այս կամ այն արտոնությունից, ներդրումներից զրկելու վերաբերյալ նախազգուշացումներով: Արևմուտքն օգտագործում է այն հանգամանքը, որ  բոլոր այդ երկրներն զգում են իր փողերի կարիքը: Մինչդեռ Ադրբեջանին Արևմուտքի գումարները պետք չեն: Ավելին, որևէ եվրոպական գյուղում Հեյդար Ալիևի հուշարձանը տեղադրելու փոխարեն`ինքը կարող է ֆինանսական ծրագրեր իրականացնել և դրամաշնորհներ տալ:

 

Արտաքին ի՞նչ գործոն կամ դրանց ամբողջությունը կարող է Ալիևին հեռացնել իշխանական կերակրամանից:

 

Թերևս, նավթի գների խիստ կտրուկ նվազումը: Տնտեսական կոլապսն Ադրբեջանում կարող է հանգեցնել քաղաքական արմատական իսլամական տրամադրությունների առաջացմանը, որոնք կարող են շատ լուրջ ռիսկի տակ դնել ռեժիմին: Սակայն, նավթի գների նման անկում այսօր բավականին դժվար է պատկերացնել:

 

Աշխարհիկ ընդդիմության վերացումը հանգեցրել է Ադրբեջանում կրոնական ընդդիմության առաջացմանը և հետագա ամրապնդմանը, որը բացահայտ կերպով իր մտքերն է հայտնում մզկիթների պատերի ներսում: Ինչո՞վ է դա սպառնում Ադրբեջանին:

 

Միակ վայրն Ադրբեջանում, որտեղ կարելի է խոսել, մզկիթն է: Մնացած բոլոր հարթակները`մամուլ, ինտերնետ, քաղաքականություն, հիմնովին զտված են: Այդ ամենը հանգեցնում է այն բանին, որ մզկիթ են այցելում աշխարհիկ մարդիկ`խոսելու միակ նպատակով: Այլ վայր ուղղակի չկա: Հենց դա է այսօր քաղաքականացնում իսլամացումը հարևան երկրում, սուննիականացման տանում շիիթական Ադրբեջանը:

 

Այսինքն`Իրանի հետ դա քի՞չ ընդհանրություն ունի:

 

Բացարձակապես չունի: Բնականաբար, Ադրբեջանում, հատկապես`հարավում և Ապշերոնում, աճում է նաև ավանդական շիիթական իսլամը: Իսկ իսլամի քաղաքականացումն ընթանում է բացառապես սուննիականացման օգնությամբ, և դրա աղբյուրները մի քանիսն են: Առաջինը`դա հյուսիսկովկասյան իսլամն է, ինչը բխում է երկրի հյուսիսում բնակվող ժողովուրդներից: Երկրորդ`Ադրբեջանում մեծացել է թուրքական դպրոցներում`շատ հաճախ նուրսիստական, ուսանած մարդկանց սերունդը: Երրորդ`Ադրբեջանում սալաֆիթական որոշ նախագծեր ֆինանսավորվում են անմիջապես արաբական երկրների կողմից:

Այս ամենը լրջորեն փոխում է ադրբեջանական իսլամի դեմքը: Եվ, իհարկե, Ադրբեջանում քաղաքական կարգի գլխավոր սպառնալիքը հենց իսլամն է: Եվ վախենալով այդ սպառնալիքից`Բաքուն փաստացի հոմունկուլուս է մեծացնում, ինչը վաղ թե ուշ կխաղա իր դերը: Այլ բան է, որ նման երկրներում, օրինակ`Եգիպտոսում, այդ իրավիճակը կարող է պահպանվել տասնամյակներ:

 

Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները և Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններն զսպելու Արևմուտքի քաղաքականությունն ինքնաբերաբար դաշնակիցներ են դարձրել այդ երկու երկրներին: Արդյո՞ք մինչև վերջ հաշվարկված են արևմտյան աշխարհի այդ քաղաքականության երկու վեկտորները:

 

Կարծում եմ`Արևմուտքում այդ վեկտորները կարող էին և հաշվի չառնել, ինչպես վերջին տասնամյակում մերձարևելյան քաղաքականությունում հաշվի չեն առել Լիբանանը, Իրաքը, Թուրքիան, ISIS-ը: Ավելին, հաճախ ես զարմանում եմ, երբ նրանք ինչ-որ բան ճիշտ են հաշվարկում, քանի որ Մերձավոր Արևելքի և դրա շուրջը որոշումների ընդունման գործընթացն Արևմուտքում վերջին տարիներին խիստ դեգրադացվել է: 

Ռուսաստանի և Թուրքիայի իրավիճակային դաշնակցություն տրամաբանական է`հաշվի առնելով, որ երկու երկրները խնդիրներ ունեն Արևմուտքի հետ հարաբերություններում: Այդպիսի օրինակ է շատ տարբեր Իսրայելի և Թուրքիայի դաշնակցությունը սառը պատերազմի տարիներին, որոնց միավորել է միայն այն, որ վերջիններս ՆԱՏՕ-ի ֆորպոստ են եղել: Եվ հենց որ կիրավիճակը փոխվեց, և Թուրքիան ցանկացավ ինքնուրույն գործել Մերձավոր Արևելքում, խառնաշփոթ սկսվեց իսրայելա-թուրքական հարաբերություններում, քանի որ նման խաղի համար Թուրքիային անհրաժեշտ էր հակասեմիթականությամբ համակվել:Համապատասխանաբար, Արևմուտքի հետ հակասությունների վրա խաղալու համար Ռուսաստանին անհրաժեշտ է Թուրքիան, իսկ Թուրքիային`Ռուսաստանը: Սակայն, կոնտրագենտն այդ խաղում մեկն է`Եվրոպան: Այլ կերպ ասած`հնարավորություն չունենալով վախեցնել Արևմուտքին Ուկրաինայի և Բուլղարիայի միջոցով`Ռուսաստանը փորձում է վախեցնել նրան Թուրքիայով, Չինաստանով, ԲՐԻԿՍ-ով, ըստ որում`թիրախ համարելով Եվրոպան: Այդ պատճառով Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցությունը բացառապես իրավիճակային բնույթ է կրում. իրականում չափազանց շատ են այդ մրցակիցների մոտ բնական հակասությունները:

 

Հայաստանում կարծիք կա, ըստ որի`ռուս-թուրքական խաղերում Թուրքիայի համար մրցանակ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղը...

 

Կարծիքը, ըստ որի`ռուս-թուրքական խաղերում Թուրքիայի համար մրցանակ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղը, լիովին տեղավորվում է շրջակա աշխարհի վերաբերյալ Հայաստանում գոյություն ունեցող էկզոտիկ պատկերացումների մեջ:Ռուսաստանի իրական դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ բխում է հետխորհրդային տարածությունում դերակատարության անհրաժեշտության նպատակադրումից: ԽՍՀՄ փլուզումից հետո դադարելով գլոբալ տերություն լինել`Ռուսաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային տերություն: Ռուսաստանի շուրջ գրեթե բոլոր իրադարձությունները`Աբխազիա, Հարավային Օսիա, Ղրիմ, Դոնբաս, Բելառուս, կապված են ՙո՞վ է տանտերը՚ պայքարի հետ: Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերը հաշվի են առնվում, քանի որ այն դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտությունում`վերջինիս անվտանգության ապահովման անհրաժեշտության պատճառով: Կվերանա ղարաբաղյան հակամարտությունը, տարածաշրջանից կանհետանա նաև Ռուսաստանը, քանի որ այլևս չի զգացվի վերջինիս կարիքը: Միայն հիմարները կարող են Ղարաբաղը ՙնվիրել՚ Թուրքիային և դրանից հետո ընդմիշտ հեռանալ Հարավային Կովկասից: Հայ հասարակությունում բոլոր այդ մտավախություններն ընդհանուր առմամբ հասկանալի են, անհասկանալի է, երբ դրանք հավաստվում են փորձագիտական մակարդակով: Ռուսաստանը Ղարաբաղը չի ՙնվիրի՚ Թուրքիային կամ Ադրբեջանին` ոչ այն պատճառով, որ այդքան սիրում է բազմադարյան գործընկեր Հայաստանին, այլ` նկատի ունենալով դրա համար ռացիոնալ պատճառների բացակայությունը: Այդ պատճառով Ռուսաստանին նույնիսկ պետք չեն սահմանին փոխհրաձգությունները. Ռուսաստանին անհրաժեշտ է ստատուս-քվոն, որպեսզի թե’ Ադրբեջանը, թե’ Հայաստանը Ռուսաստանի անվտանգության հովանու կարիքը զգան:

 

Ըստ երևույթին, ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ Լոզանի համաձայնագրերը նոր տրոյական ձի են մտցրել այդ խաղում` ի դեմս Իրանի: Եվ Ռուսաստանի կողմից հատուկ սպառազինությունների և, մասնավորապես, С-300 զենիթահրթիռային համալիրների Իրան մատակարարման արգելքի վերացումը վկայում է Մոսկվայի կողմից իրավիճակի ողջ նրբության ընկալման մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում Թեհրանի հեռանկարները գլոբալ և, մասնավորապես, տարածաշրջանային խաղում:

 

Հաշվի առնելով, որ Իրանը բավականին բարդ երկիր է դրսից վերջինիս ընկալման համար`կարող եմ միայն ասել, որ այնտեղ ևս լոզանյան համաձայնագրերի շարունակման բացարձակ համոզմունք չկա: Կան միայն սպասումներ, երբեմն` խիստ չափազանցված: Այնուամենայնիվ, Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների մեղմացման գործընթացը շարունակվում է, և այն բավականին երկարատև է: Եվ չեմ կարծում, որ եթե հունիսին ինչ-որ բան ստորագրվի, այն ակնթարթորեն կվերացնի բոլոր պատժամիջոցները: Միաժամանակ Իրանի շուրջ համաձայնագրի չստորագրումը ևս չի նշանակի ողջ բանակցային գործընթացի տապալում՚: Ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում շատ լավ հասկանում են, որ Արևմուտքի և Իրանի հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղ, բայց անշեղորեն առաջ է շարժվում: Եվ եթե այդ գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, դա լուրջ փոփոխություններ կբերի ինչպես տարածաշրջանին, այնպես էլ`Հայաստանին: Քաղաքական խնդիրները հայ-իրանական հարաբերություններում լուծված են, մնում են միայն ֆինանսական խնդիրները: Թեհրանն այսօր չափազանց կաշկանդված է շրջակա աշխարհի հետ իր փոխհարաբերություններում: Իրականում Իրանը պատժամիջոցների պատճառով գրեթե ոչինչ անել չի կարող, այդ թվում`իր ֆինանսական համակարգի հետ կապված: Կվերանան պատժամիջոցները, Իրանի համար շատ ավելի հեշտ կլինի աշխատել Հայաստանի հետ, և ոչ միայն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հարկադիր կատարման ծառայությունում հաստատել են իրենց աշխատակցի ձերբակալությունըՀարկադիր կատարման ծառայությունում հաստատել են իրենց աշխատակցի ձերբակալությունը
Միրզոյանը մասնակցել է ԵՄ «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպմանըՄիրզոյանը մասնակցել է ԵՄ «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպմանը
Փաշինյանի թիմակիցները բանակցել են Ֆրանսիայի դեսպանի հետՓաշինյանի թիմակիցները բանակցել են Ֆրանսիայի դեսպանի հետ
Ռոբերտ Աբաջյանը, ում անունը դարձել է բացառիկ արիության, զինվորական սխրանքի ու հայրենիքին նվիրման խորհրդանիշ, այսօր կդառնար 30 տարեկանՌոբերտ Աբաջյանը, ում անունը դարձել է բացառիկ արիության, զինվորական սխրանքի ու հայրենիքին նվիրման խորհրդանիշ, այսօր կդառնար 30 տարեկան
Մեդվեդև․ Ընտրական գործընթացները դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ ասպարեզ Մեդվեդև․ Ընտրական գործընթացները դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ ասպարեզ 
Հանրապետական. Արցախն այսօր օկուպացված է, և Արցախի ժողովրդի պայքարն այսօր ազգերի ազատության համար է, որը կհաղթի օկուպացմանըՀանրապետական. Արցախն այսօր օկուպացված է, և Արցախի ժողովրդի պայքարն այսօր ազգերի ազատության համար է, որը կհաղթի օկուպացմանը
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն․ 2020 թվականին բռնի տեղահանված արցախցիներին բնակարանի հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսԱշխատանքի և բարեկեցության նախարարություն․ 2020 թվականին բռնի տեղահանված արցախցիներին բնակարանի հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հուլիս
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր
Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Հունաստանի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի արդարադատության նախկին նախարար․ Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրությունից Անկախության մասին հռչակագրի բացառումը կհանգեցնի միջազգային պատժամիջոցներիՀայաստանի արդարադատության նախկին նախարար․ Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրությունից Անկախության մասին հռչակագրի բացառումը կհանգեցնի միջազգային պատժամիջոցների
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում ՀՀՀ քաղաքականության առնչությամբ, որտեղ նախօրեին ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ անպարկեշտ արտահայտությունների կիրառմամբՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում ՀՀՀ քաղաքականության առնչությամբ, որտեղ նախօրեին ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ անպարկեշտ արտահայտությունների կիրառմամբ
Արեգնազ Մանուկյանի դուստրն Ազգային ժողովի ամբիոնից կիսվել է իր ապրումներով՝ մոր ձերբակալությունից հետոԱրեգնազ Մանուկյանի դուստրն Ազգային ժողովի ամբիոնից կիսվել է իր ապրումներով՝ մոր ձերբակալությունից հետո
Գոհար Մելոյանն առաջարկել է խորհրդարանական վերահսկողություն սահմանել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների նկատմամբԳոհար Մելոյանն առաջարկել է խորհրդարանական վերահսկողություն սահմանել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների նկատմամբ
ԱԺ փոխնախագահը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձել է իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության ճանապարհին առկա խնդիրներինԱԺ փոխնախագահը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձել է իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության ճանապարհին առկա խնդիրներին
Կոբախիձե․ Ընդմիջումից հետո Վրաստանի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա շատ շուտովԿոբախիձե․ Ընդմիջումից հետո Վրաստանի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով
Երևանի քաղաքապետը մի շարք սահմանափակումներ է առաջարկել ճանապարհների բեռնաթափման համարԵրևանի քաղաքապետը մի շարք սահմանափակումներ է առաջարկել ճանապարհների բեռնաթափման համար
Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ԹեհրանՀայաստանի Քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Թեհրան
ՖՄԿ-ը Կամբոջայում կայացած գագաթնաժողովի արդյունքում ընդունել է բանաձև՝ ի աջակցություն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում առաջընթացիՖՄԿ-ը Կամբոջայում կայացած գագաթնաժողովի արդյունքում ընդունել է բանաձև՝ ի աջակցություն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում առաջընթացի
"ՀայաՔվեի" համակարգողը Հայաստանի ընդդիմությանն առաջարկել է օրենսդրորեն կասեցնել կալանքի համատարած կիրառման պրակտիկան
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության մեջ կասկածվող քաղաքացունՎրաստանը Հայաստանին է հանձնել սպանության մեջ կասկածվող քաղաքացուն
Ընդդիմադիր․ Հայաստանում 3276 կալանավորների կեսից ավելին բանտերում պահվում է առանց դատավճռիԸնդդիմադիր․ Հայաստանում 3276 կալանավորների կեսից ավելին բանտերում պահվում է առանց դատավճռի
Զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներԶինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ
Հայաստանը կխստացնի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված պատիժները, որոնք հանգեցնում են երթևեկության խցանումներիՀայաստանը կխստացնի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված պատիժները, որոնք հանգեցնում են երթևեկության խցանումների
Հայաստանում առողջապահության ոլորտի աշխատողների համար պարտադիր անհատական լիցենզավորման ներդրումը կհետաձգվիՀայաստանում առողջապահության ոլորտի աշխատողների համար պարտադիր անհատական լիցենզավորման ներդրումը կհետաձգվի
Հայաստանի գլխավոր դատախազը քննարկել է Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազի հետ համագործակցությունըՀայաստանի գլխավոր դատախազը քննարկել է Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազի հետ համագործակցությունը
Դատավոր Արթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահԴատավոր Արթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ
Պատգամավոր. Երբ խոսքը քաղաքացիների առողջության մասին է, իշխանությունների և ընդդիմադիր ուժերի միջև բոլոր անհամաձայնությունները պետք է մղվեն երկրորդ պլանՊատգամավոր. Երբ խոսքը քաղաքացիների առողջության մասին է, իշխանությունների և ընդդիմադիր ուժերի միջև բոլոր անհամաձայնությունները պետք է մղվեն երկրորդ պլան
Ազգային ժողովի հանձնաժողովը հավանություն է տվել Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի վավերացմանըԱզգային ժողովի հանձնաժողովը հավանություն է տվել Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի վավերացմանը
Վրաստանը չի հրավիրվել ԵՄ ընդլայնման ֆորումինՎրաստանը չի հրավիրվել ԵՄ ընդլայնման ֆորումին
Նիդեռլանդների դրամաշնորհային աջակցությամբ նոր տեխնոլոգիաներ կներդրվեն Հայաստանի գրական թանգարաններումՆիդեռլանդների դրամաշնորհային աջակցությամբ նոր տեխնոլոգիաներ կներդրվեն Հայաստանի գրական թանգարաններում
Հայաստանը զորակոչի առավելագույն տարիքը 27-ից կբարձրացնի մինչև 32 տարեկանՀայաստանը զորակոչի առավելագույն տարիքը 27-ից կբարձրացնի մինչև 32 տարեկան
Նարեկ Կարապետյան. Ադրբեջանը կշարունակի ձգձգել խաղաղության գործընթացը, քանի դեռ տեսնում է հնարավորություն Հայաստանից զիջումներ կորզելուՆարեկ Կարապետյան. Ադրբեջանը կշարունակի ձգձգել խաղաղության գործընթացը, քանի դեռ տեսնում է հնարավորություն Հայաստանից զիջումներ կորզելու
Անվտանգության ոլորտի  փորձագետը մեկնաբանել է Պապիկյանի պաշտպանության նախարարի պաշտոնում իր հինգ տարիների ընթացքում ունեցած նվաճումների մասին տեսանյութըԱնվտանգության ոլորտի փորձագետը մեկնաբանել է Պապիկյանի պաշտպանության նախարարի պաշտոնում իր հինգ տարիների ընթացքում ունեցած նվաճումների մասին տեսանյութը
Մոսկվայում ավարտվեցին Հայկական մշակույթի օրերըՄոսկվայում ավարտվեցին Հայկական մշակույթի օրերը
Մարդու իրավունքների պաշտպանը OTA տաղավարում կռվի տեսագրությունների ցուցադրումը որակել է լրագրող Բորիս Մուրազիին նվաստացնելու փորձՄարդու իրավունքների պաշտպանը OTA տաղավարում կռվի տեսագրությունների ցուցադրումը որակել է լրագրող Բորիս Մուրազիին նվաստացնելու փորձ
Հայաստանի և Դուբայի գլխավոր դատախազները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցերՀայաստանի և Դուբայի գլխավոր դատախազները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր
Հայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը
Հայաստանի Ներքին գործերի նախարարություն. Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված մշակման ծառայություններըՀայաստանի Ներքին գործերի նախարարություն. Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված մշակման ծառայությունները
ՀՀ վարչապետը այցելել է Պնոմպենի Ֆրանկոֆոնիայի շրջանում բացված հայկական տաղավարՀՀ վարչապետը այցելել է Պնոմպենի Ֆրանկոֆոնիայի շրջանում բացված հայկական տաղավար
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իր ցավակցությունն է հայտնել ՀՀ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի մահվան կապակցությամբՀայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իր ցավակցությունն է հայտնել ՀՀ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի մահվան կապակցությամբ
Հայաստանը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա կապակցությամբՀայաստանը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա կապակցությամբ
Հայաստանի ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանինՀայաստանի ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանին
ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել "Ուժեղ Հայաստանի" առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման առնչությամբ
Արցախի պետնախարարն առաջարկում է ստեղծել գերիների ազատման հարցով եռակողմ բանակցային հանձնախումբԱրցախի պետնախարարն առաջարկում է ստեղծել գերիների ազատման հարցով եռակողմ բանակցային հանձնախումբ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՀՌՀ-ի գիտահետազոտական ստորաբաժանումն Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքին ինտեգրելու հնարավորություններըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՀՌՀ-ի գիտահետազոտական ստորաբաժանումն Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքին ինտեգրելու հնարավորությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մասնակցել է ռուս-հայկական կրթական II համաժողովինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մասնակցել է ռուս-հայկական կրթական II համաժողովին
Փաշինյան. Հայաստանն ու Թուրքիան մոտ են հարաբերությունների լիարժեք կարգավորմանըՓաշինյան. Հայաստանն ու Թուրքիան մոտ են հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Խաղաղությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գերիների հարցը լուծելու միակ ճանապարհն է. ՓաշինյանԽաղաղությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գերիների հարցը լուծելու միակ ճանապարհն է. Փաշինյան
Փաշինյանը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովինՓաշինյանը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության 2027-2029թթ. ծրագիրըՀայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության 2027-2029թթ. ծրագիրը
Փաշինյանը հայտարարել է Ռուսաստան կատարելիք այցի մասինՓաշինյանը հայտարարել է Ռուսաստան կատարելիք այցի մասին
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովինՀայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղություններըՀայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղությունները
Հայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանըՀայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանը
Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ումԵրազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
Մեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնելՄեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենանԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
ԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ