Երկուշաբթի, 9 Մարտի 2015 13:08

Ստեփանյան Դավիթ

Ժիրայր Սէֆիլյան. Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների լուրջ միտումները կարող են հանգեցնել բախումների և սահմանային վերաձևումների ՙ

Ժիրայր Սէֆիլյան. Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների լուրջ միտումները կարող են հանգեցնել բախումների և սահմանային վերաձևումների  ՙ

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ներիշխանական հակամարտության արդյունքներն ակնհայտ են: Ձեր կարծիքով ո՞վ կարող է հավակնել համակարգային ընդդիմության թափուր մնացած տեղին:


Համակարգի ներսում վաղուց ըստ էության ընդդիմություն չկա: Մեր աչքի առաջ  համակարգը քաղաքական առումով ավելի ու ավելի միատարր է դառնում: Այսուհետև համակարգի ներսում «ընդդիմության» դրոշի տակ լինելու են միայն քանակապես նվազ և կազմակերպորեն թույլ ուժեր, որոնք ժամանակ առ ժամանակ անկայուն «դաշինքներ» են կազմելու իրար հետ: Սակայն ամեն ինչ լինելու է ռեժիմի սահմանած կանոնների համաձայն, և նրա ղեկավարը բոլոր հիմնական լծակներն իր ձեռքում է պահելու: Վտանգ զգալու դեպքում նա միշտ էլ կարողանալու է պատժել կանոնները խախտած «ընդդիմադիր»
ուժին կամ կազմաքանդել նրանց ստեղծած «դաշինքը»: Մեկ բառով ասած՝ տեղի է ունենում համակարգի լիակատար նենգափոխում: Այն դառնում է հարյուր տոկոսով կեղծ: Իսկ դա նշանակում է, որ ռեժիմը  շարունակելու է կեղեքել մեր երկիրը, արտագաղթեցնել մեր ժողովրդին, հանձնել Արցախն ու մեր ինքնիշխանությունը, իսկ այսպես կոչված «ընդդիմությունը» բացառապես զբաղվելու է քաղաքական պայքարի պատրանք ստեղծելով և ժողովրդին մոլորեցնելով: Փաստորեն՝ համակարգի ներսում եղած «ընդդիմությունը» քաղաքական խղճուկ աշխատավարձի դիմաց  դառնալու է խանի և նրա բանդայի կրտսեր գործընկերն ու հանցակիցը: Իսկ քանի որ մեր երկիրը գաղութացված է, այս ամենը կատարվելու է մեր ազգային շահերի հաշվին՝ հանուն օտարի շահերի: Այդ պատճառով համակարգի ներսում տեղի ունեցող գործընթացին հետևելն ու դրանով զբաղվելը հակասում է մեր ազգի և պետության շահերին: Մեր ժողովուրդը պետք է քաղաքականապես կազմակերպվի համակարգից դուրս, այնուհետև հեռացնի կառավարող ռեժիմին և առողջացնի համակարգը:
Մենք տարիներ ի վեր աշխատում ենք այդ ուղղությամբ: Այսօր արդեն մոտենում ենք վերջնագծին:
2015 թ. հունվարի 10-ին ձևավորվել է Հիմնադիր խորհրդարանը,
որը դառնալու է մեր ժողովրդի կամքն արտահայտող ներկայացուցչական մարմին և ռեժիմին հեռացնելուց հետո փոխարինելու է նրան: Ի դեպ, Հիմնադիր խորհրդարանի ձևավորումն ավարտված չէ, նրա դռները բաց են բոլոր ազնիվ և պայքարող մարդկանց համար, ովքեր գիտակցում են, որ հարկավոր է կազմակերպվել համակարգից դուրս: Ինչպես հայտարարել ենք, ռեժիմի հեռացման գործընթացն սկսելու ենք 2015 թ. ապրիլի
24-ին՝ քաղաքացիական անհնազանդության գործողութունների միջոցով:


 Հիմնադիր խորհրդարանի ընդդիմախոսները պարբերաբար քննադատում են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը ապրիլի 24-ը ներքաղաքական նպատակներով օգտագործելու մտադրության համար: Ցանկալի է իմանալ Շարժման իրական շարժառիթը և այդ օրվա համար պլանավորված միջոցառումների օրակարգը:


Այդպիսի կարծիքները կամ մոլորության հետևանք են կամ էլ սպասարկում են գործող ռեժիմի շահերը: Մինչ այս հարցին ըստ էության անդրադառնալը պետք է նկատի ունենանք,
որ մեր երկիրը գաղութացված է, իսկ գաղութացված երկրում կարող է լինել միայն պայքարի մեկ տեսակ՝ ազգային-ազատագրական: Նման երկրում չի կարող լինել քաղաքական համակարգ, ուստի չի կարող լինել նաև ներքաղաքական կամ միջկուսակցական պայքար: Ինչպես արդեն ասացի, համակարգի ներսում ամեն ինչ ենթակա է խանին և ծառայում է միայն խանի ու նրա օտար տերերի շահերին:


Շարժման իրական շարժառիթը մեր ազգի շահերին համապատասխան, առաջին հերթին՝ ազգային պետություն ստեղծելու նպատակով,
ապրիլի 24-ի վերաիմաստավորումն է և օրվա էներգիան այդ վեհ նպատակին ծառայեցնելը: Ժամանակն է գիտակցելու, որ առանց ազգային պետության մենք դատապարտված են նորանոր ցեղասպանությունների: Այսօր էլ սպիտակ ցեղասպանության ենք ենթարկվում:  Ուստի ապրիլի 24-ը պետք է ծառայի նաև ներկա եղեռնը կասեցնելու և հետագայում նման աղետալի հեռանկարը բացառելու նպատակին: Ապրիլի 24-ը միայն որպես սգո և հիշատակի օր ընկալելը կործանարար է մեր ազգի համար: Այն պետք է դառնա վերածննդի,
արդարության հաստատման և ազգային պետականության կերտման օր: Ինչ վերաբերում է այդ օրվա մեր քաղաքական օրակարգին, արդեն հայտարարել ենք, որ մենք չենք կատարելու այնպիսի քայլեր, որոնք կարող են խափանել օրվա միջոցառումները: Մենք նույնպես այցելելու ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիր և մեր հարգանքի տուրքն ենք մատուցելու: Սակայն մենք չենք բավարարվելու այդքանով և օրվա մնացած մասը ծառայեցնելու ենք ազգային պետություն կառուցելու նպատակին:


Որո՞նք էին, Ձեր կարծիքով, Բերձորում Ձեր ավտոերթի նկատմամբ և այն «դիմավորելու» հարցում արցախյան իշխանությունների ոչ ադեկվատ վարքագծի պատճառները:


Արցախն այն հանգույցն է, որով մենք լծված ենք գաղութացման սայլին: Մենք բացահայտում ենք այդ հանգույցի առկայությունը, հիմնավորում ենք այն քանդելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ցույց ենք տալիս դրա քանդելու ձևը: Հայաստանում ռեժիմը գլխավորողի և նրա ստեփանակերտյան գործընկերոջ համար այդ հանգույցը լինել-չլինելու աստիճանի կարևորություն ունի: Սրանք իրենց հոգևոր հայր, տխրահռչակ Բ. Կևորկովի հոգեզավակներն են: Իսկ նա 88-ի Արցախյան շարժման առաջին օրերին բացահայտ կերպով արտահայտվել էր, որ Շարժմանը թույլ չի տալու ծավալվել, քանի որ «Ղարաբաղն իր կյանքի ստատուսն է»: Ինչպես հետագայում տեսանք, Կևորկովն անզոր գտնվեց: Նրա հոգեզավակ նորկևորկովները նույնպես շուտով կորցնելու են կառավարումը:


Հանրապետական պատգամավորներից մեկը Հիմնադիր խորհրդարանին մեղադրել է Ադրբեջանից և Թուրքիայից ֆինանսավորվելու մեջ: Քաղաքական շարժումների և կուսակցությունների արտաքին ֆինանսավորման վերաբերյալ Ձեր դիրքորոշումը հանրահայտ է: Համենայն դեպս՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում այս սադրանքը:


Արցախյան ավտոերթի առիթով մեր շարժումը ջախջախելու ծրագիր էր մշակվել, որ բաղկացած էր երեք փուլից՝ ավտոերթից առաջ մեր շարժման հրեշացումը, ավտոերթի մասնակից շարժման անդամների նկատմամբ բռնությունը և այդ բռնության արդարացումը: Ի դեպ, հետագայում ակնհայտ դարձավ, որ մեր նկատմամբ ծրագրված բռնությունը շատ ավելի լուրջ հետևանքներ պետք է ունենար: Ամենայն հավանականությամբ՝ պետք է լինեին նաև սպանություններ և բանտարկություններ, սակայն մեր կազմակերպվածության շնորհիվ հակառակորդը ձախողեց: Շարժման հրեշացման և նրա նկատմամբ բռնության արդարացման նպատակով նախապես մշակվել էր համապատասխան քարոզչական պլան, ինչպես նաև որոշվել էին դրա քաղաքական, գործակալական և տեղեկատվական դերակատարները: Պատգամավորի պաշտոն զբաղեցնող այդ անձնավորության սադրանքը նշված պլանի շրջանակում նրան տրված հանձնարարության կատարման նպատակ էր հետապնդում: 


Գյումրիի ողբերգության նկատմամբ Ռուսաստանի առնվազն անհասկանալի ռեակցիան և իր «ռազմավարական գործընկերոջ» հակառակորդ Ադրբեջանին զինելու հանգամանքը տարածաշրջանում ստեղծում են մի իրավիճակ, որը վկայում է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության արմատական փոփոխությունների նախապատրաստման մասին: Կարծիք կա, որ այդ փոփոխությունների բաղադրիչներից մեկը լինելու է Հայաստանից 102-րդ ռազմակայանի դուրս բերումը: Ցանկալի է իմանալ Ձեր կարծիքը տարածաշրջանային վերջին տեղաշարժերի վերաբերյալ:


Ռազմավարական դաշնակիցն իր դաշնակցի հակառակորդին չի զինում: Դա ռազմավարական դաշնակցի արարք չէ և ընդունելի չէ մեզ համար: Մենք կողմ ենք դաշնակցության, այդ թվում՝ ռազմավարական դաշնակցության: Սակայն դա պետք է լինի ոչ թե կողմերից մեկի արժանապատվության և ինքնիշխանության հաշվին, այլ հավասարության և շահերի փոխադարձության հիման վրա: Ընդ որում՝ այդ փոխադարձությունը պետք է լինի ոչ միայն պաշտպանության, այլև հարաբերությունների բոլոր բնագավառներում: Մյուս կողմից՝ մեր համար սկզբունքային է, որ մենք մեր ուժերով կարողանանք ապահովել մեր պաշտպանությունը: Դաշնակից ունենալը ցանկալի է, սակայն դաշնակցի օգնությունը պետք է օժանդակ բնույթի լինի: Չի կարելի պետության անվտանգության համակարգը կառուցել թեկուզ դաշնակից, բայց օտարի ուժին ապավինելու հույսով: Այո, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների լուրջ միտումներ կան: Հավանական է, որ դրանք հանգեցնեն բախումների,
սահմանային վերաձևումների, տարածաշրջանում դեր ունեցող արտաքին ուժերի ազդեցության չափերի, ինչպես նաև այդ ուժերի կազմի փոփոխությունների: Սակայն այդ միտումներին հետևելով հանդերձ, մենք պետք է դուրս գանք պասիվ դիտորդի դերից և վերածվենք ինքնուրույն սուբյեկտի: Միայն այդ կերպով մենք կկարողանանք ոչ միայն խուսափել հերթական անգամ ուժեղների ոտքի տակ մնալուց և նրանց շահերի մանրադրամ դառնալուց, այլև մասնակցել այդ միտումների զագրացումներին և օգտվելով գալիք փոփոխությունների արդյունքներից՝ վերածվել տարածաշրջանային գործոնի: Գործոն դառնալու համար մեզ անհրաժեշտ է առնվազն կամուրջ լինել Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքների վրա: Այդ խնդիրը մասամբ լուծելու համար 1988-94 թ.թ. ընթացքում մեզ հաջողվեց Արցախի ազատագրման միջոցով Իրանի հետ ամուր կապ ստեղծելու նախադրյալներ ձևավորել: Սակայն այդ խնդիրը չի կարող լուծվել առանց Նախիջևանի և նրա հաղորդակցային հնարավորությունների: Սյունիքի տարածքով երկաթգիծ կառուցելու ծրագիրն իրատեսական չէ: Այդ պատճառով առաջիկա տարածաշրջանային զարգացումների համատեքստում մեզ համար առաջնային է դառնալու Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողության հաստատումը:  Գործոնի վերածվելու համար կա նաև ներհայկական շատ կարևոր, կարող եմ ասել՝ որոշիչ հանգամանք: Դա անկախության տարիներին առաջացած նոր սերնդի, այդ թվում՝ նոր ձևավորվող, ունակ, առողջ և ինքնիշխան քաղաքական սերնդի առկայությունն է Հայաստանում և հայության շրջանում: Այսուհետև քաղաքականություն մշակելիս և իրագործելիս այս հանգամանքը պետք է նկատի ունենանք ինչպես մենք, այնպես էլ արտաքին ուժային կենտրոնները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան