


Հայաստանում Շիրակի մարզում տեղի է ունեցել 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ըստ Ռիւխտերի սանդղակի: Ինչպես հաղորդում է Եվրո-Միջերկրական սեյսմիկ կենտրոնի կայքը, ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են օգոստոսի 15-ի երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 21:41-ին:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, Գյումրիից 38 կիլոմետր դեպի հյուսիս, Ամասիա գյուղից 22 կմ դեպի հյուսիս-արևելք: Նույն օրը 3,5 բալամոց ցնցումներ են արձանագրվել նաև ադրբեջանական Հավթոնի քաղաքից 15 կմ դեպի արևմուտք: Այս մասին հաղորդել է «Կովկասյան հանգույց»-ը: Երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ չեն հրապարակվել:



