


Վերաքննիչ դատարանը հրաժարվել է փոխել «Սասնա ծռերի» զինյալ Աշոտ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը և ուժի մեջ է թողել երկամսյա կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Փաստաբան Արայիկ Պապիկյանի ասելով, դատախազն այդպես էլ չի կարողացել հիմնավորել, թե հրազենային վիրավորման հետևանքով անկողնուն գամված անձն ինչպես կարող է խոչընդոտել քննությանը կամ փախուստի դիմել` հայտնվելով ազատության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աշոտ Պետրոսյանն օգոստոսի 5-ից հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր օրերս կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպումից հետո:
Նկարիչ Աշոտ Պետրոսյանը հուլիսի 26-ին վիրավորում էր ստացել «Սասնա Ծռեր» խմբավորման զինյալների և ոստիկանության միջև փոխհրաձգության ընթացքում: Նրան տեղափոխել էին Էրեբունի ԲԿ, ավելի ուշ` դատապարտյաների հիվանդանոց:



