ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ուշադիր հետևում է հակառակորդի գործողություններին, օգոստոսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հավաստել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Նրա խոսքով, որը բերում է «Արցախպրես» գործակալությունը, ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը տեղյակ է, թե ինչ է տեղի ունենում հակառակորդի ճամբարում և ունի բոլոր նախադյալները, որպեսզի լիովին վերահսկի նրա հնարավոր քայլերը: Այդ նպատակների համար, ըստ հրամանատարի, մշտապես կատարելագործվում է ինժեներական ամությունների համակարգը, բարձրանում է ԼՂՀ ՊԲ մարտունակությունը և ռազմատեխնիկական հագեցվածության մակարդակը:
Ինչպես նշել է Մնացականյանը, ապրիլյան ռազմական գործողություններից հետո հրադադարի ռեժիմի խախտումները նվազել են 2-3 անգամ, բայց դա չի նշանակում, որ հայկական հետախուզությունը և բանակի ստորաբաժանումները թուլացրել են զգոնությունը, քանի որ հակառակորդը դեռ շարունակում է ակտիվ ցամաքային և օդային հետախուզական գործողությունների իրականացումը, նշել է ՊԲ հրամանատարը: