

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա Ծռեր» խմբավորման վնասազերծված զինյալների մեղադրանքներն աստիճանաբար համալրվում են:
Արդեն ավելացրել են Վարուժան Ավետիսյանի մեղադրանքը. բացի այն, որ նա մեղադրվում է ապօրինի զենք, զինամթերք պահելու, օգտագործելու և իրացնելու համար, շենքեր և փոխադրամիջոցներ զավթելու և ոչնչացնելու, պատանդառության համար, նրան առաջարդվել է նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անվարգություններ կազմակերպելու մեղադրանք` ինչպես և Պավել Մանուկյանին:
Նշենք, որ ապօրինի զենք, զինամթերք պահելու, օգտագործելու և իրացնելու համար կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի գործը նույնպես միացրել են ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա Ծռերի» գործին, այդ գործին միացվել է նաև նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների կազմակերպման գործը:



