Իր արտաքին քաղաքական նախագծերի ընտրության հարցում յուրաքանչյուր երկիր առաջին հերթին ղեկավարվում է սեփական շահերով, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է կարո է նպատակահարմար լինել Ռուսաստանի մասնակցոթյունը Հյուսիս-Հարավ նախագծի իրականացմանը, որը տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից ամբողջովին կմեկուսացնի նրա ռազմավարական գործընկերոջը` Հայաստանին:
Նրա խոսքով, կա երկու հիմնական պատճառ, որոնց հետևանքով միջազգային ինտեգրացիոն նախագծերը շրջանցում են Հայաստանը: Դա Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն է, ինչպես նաև վրաց-թուրքական չլուծված հակամարտությունը, որը սահմանափակում է հարևան երկրների տարածքով հանրապետության մասնակցությունը ինտեգրացիոն նախագծերին:
Բայց նա հույս է հայտնել, որ Հայաստանի սահմաների ապաշրջափակման և Ռուսաստանի ու Վրաստանի միջև պրոբլեմի կարգավորման դեպքում հանրապետությունը կրկին կդառնա տարբեր ինտեգրացիոն նախագծերի մասնակից: «Կարծում եմ, որ Վրաստանի և Ռուաստանի միջև պրոբլեմների կարգավորման դեպքում Իրան-Հայաստան-Ռուսաստան ուղղությունը կարող է աշխատել ավելի արդյունավետ, քան այդ նույն Հյուսիս-Հարավը»,-նշել է նա:
Խոսելով Բաքվի և Մոսկվայի միջև զենքի գործարքից, Շարմազանովը նշել է, որ Հայաստանը բազմաթիվ անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցության նկատմամբ իր բացասական դիրքորոշման մասին: «Բայց, հանուն արդարության, հարկ է ընդգծել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը պաշտպանական ոլորտում զարգանում է ավելի ինտենսիվ, քան ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը»,-հայտարարել է փոխխոսնակը:
Երկուշաբթի օրը Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ղեկավարները Բաքվում ստորագրեցին եռակողմ համագործակցությանն ուղղված հռչակագիր` քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է տրչանսպորտային հոսքերը դիվերսիֆիկացնելու մասին երեք երկրների ցանկության մասին: Կողմերը ահետագայում էլ կհամագործակցեն նոր նախագհծերի իրականացման գործում, կապված երկաթուղիների միացման հետ, «Հյուսիս - Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, ասված է հայտարարության մեջ: Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրը, որը գնահատվում է $ 1 մլրդ, որին մասնակցում են Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը, նպատակ Պարսից ծոցի երկրները կապել Ռուսաստանի և Եվրամիության հետ: Նշենք, որ Բաքվում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց. «2017 թվականին կարող է ստորագրել 10 ինքնաթիռների գնման պայմանագիրը: Մյուս հետաքրքիր նախագիծն Ադրբեջանի կողմից «Ռուսլան» (ԱՆ-124) օդանավերի գնումն է, Ադրբեջանը, և այդ գործարքը պետք է իրականացվի հաջորդ տարի»: