


Այսօր Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է, - ասել է օգոստոսի 8-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Ալիևի, միջազգային հանրությունը և միջազգային կազմակերպությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հանդիսանում են հակամարտության արդարացի` միջազգային իրավունքի նորմերի համաձայն լուծման կողմնակիցը: «Կցանկանայի հատուկ ընդգծելՌուսաստանի դերը հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Սանկտ Պետերբուրգում հունիսին կայացած հանդիպումը հատուկ նվիրված էր այս պրոբլեմին, և ես շնորհակալ եմ Ձեր անձնական ակտիվ մասնակցության համար այս գործընթացին», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի ընթացքում Ալիևը նշել է, որ հակամարտության հետևանքով գոյություն ունեցող ստատուս քվոն (Լեռնային Ղարաբաղում - խմբ.) անընդւոնելի է: «Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքին նորմերին համապատասխան, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ասել է նա:
Օգոստոսի 8-ին Բաքվում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Վերջում երկրների ղեկավարներն ընդունեցին հռչակագիր: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, դա լուրջ քաղաքական փաստաթուղթ է, յուրօրինակ ճանապարհային քարտեզ, որտեղ նմշված են համագործակցության հիմնական ուղղությունները: Հայտնի է, որ հաջորդ անգամ Պուտինը, Ալիևն ու Ռուհանին կհանդիպեն Իրանում, այդ երկրի նախագահի հրավերով: «Բանակցությունները կշարունակնե նաև գագաթնաժողովից հետո, գերատեսչությունների ղեկավարների և փորձագետների մակարդակով: Դեռ շատ անելիքներ կան, բայց արդեն բացարձակապես պարզ է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև փոխշահավետ զարգացմանն անհրաժեշտ խթանն արդեն առկա է», - եզրափակել են ռուսական ԶԼՄ-ները:



