

«Ռուսաստանը, օտվելով նախագահական ընտրությունների պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվության նվազումից, հարմար պահ է ընտրել Մինսկի խմբում ավելի նախաձեռնող լինելու եւ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իրեն ձեռնտու միտումներ ձեւավորելու համար», - ասվում է վնասազերծված «Սասնա Ծռերի» զինյալ Վարուժան Ավետիսյանի` «Վարդաշեն» ՔԿՀ-ից հղած հերթական նամակում:
«Զուգահեռաբար՝ Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու Հայաստանից Արցախի օտարման եւ մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը, քանի որ այն խարխլվել է «Սասնա Ծռեր» ազատագրական շարժման ազդեցությամբ: Բնականաբար, նշված խնդիրների լուծման համար էական է ռուսական գաղութատիրության շահերին սպասարկող հայաստանյան վարչակազմի արդյունավետ մասնակցությունը:
Ուստի, Կրեմլը սույն թվականի օգոստոսի 10-ին այդ վարչակազմի ղեկավար եւ իր դրածո Սերժ Սարգսյանին Մոսկվա է կանչում՝ հաշվետվություն ստանալու եւ անհրաժեշտ հրահանգներ տալու նպատակով: Ըստ այդմ՝ վերստին մեծանում է պայմանավորված պատերազամի վտանգը, քանի որ Հայաստանի (Արցախը ներառյալ) քաղաքացիները եւ համայն հայությունը, բացի ապազգային կամ մոլորյալ չնչին փոքրամասնությունից, որդեգրել է ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ դիրքորոշումը: Տեղին է նշել, որ ռուսական փորձագիտական շրջանակները մեզ արդեն «զգուշացնում են», որ այս դիրքորոշումը հանգեցնելու է պատերազմի: Նման իրավիճակում գաղութային վարչակազմի եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հեռացումը դառնում է մեր ազգի եւ պետականության պահպանման առաջնահերթ հրամայական: Այդ հրամայականի հաշվառմամբ մեր ժողովրդին կոչ ենք անում.
1. Ուժերը կենտրոնացնել Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ վարչակազմի հեռացման եւ ժողովրդի վստահության կառավարության ձեւավորման ուղղությամբ:
2. Նշված նպատակով հզորացնել «Սասնա Ծռեր» ազատագրական շարժումը՝ այն կառուցելով ընդհանուր սկզբունքների վրա հիմնված ցանցային ձեւաչափով:
3. Ընթացիկ հեռանկարում հնարավորինս խափանել Արցախի օտարման եւ Հայաստանի գաղութացման ծրագիրը:
4. Ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու հայտ եւ ազատ կամքով գործընկերներ ընտրելու …», - ասվում է Վարուժան Ավետիսյանի նամակում:



