Հանձնման մասին որոշումը «Սասնա ծռեր» խումբն ինքն է ընդունել, ոչ ոք նրանց չի պարտադրել: Լրագրողներին նման կարծիք է հայտնել «Հիմնադիր խորհրդարանի»`կալանքից քիչ առաջա ազատված անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նա ընդգծել է, որ հարգում է խմբի այդ որոշումը և այն չի համարում անմիտ: «Իրենց պայքարը, չնայած հանձնվելուն, չանցավ անարդյունք, նրանք իրենց գործողություններով երկրում ստեղծեցին բոլորովին նոր մթնոլորտ»,-հայտարարել է Ենիգոմշյանը: Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբին հանձնվելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանի և «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի միջև խոստացված հանդիպմանը, Ենիգոմշյանն ընդգծել է, որ իշխանությունները հերթական անգամ չկատարեցին իրենց խոստումը: Ենիգոմշյանը հաստատել է նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի և ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու համար Սեֆիլյանը ժամանակավորապես առաջարկել է հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: «Սեֆիլյանն ուզում էր, որպեսզի կայանար իր հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրանք բանակցեին երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ և գտնեին դուրս գալու ողիները, և եթե նրանց միջև փոխհամաձայնոթյուն կայանար, Սեֆիլյանը պատրաստ էր իր զինակիցներին կոչ անել հրաժարվել նախագահի հրաժարականի պահանջից»,-պարզաբանել է Ենիգոմշյանը:
Ի պատասխան, շարունակել է նա, իշխանությունները պահաջեցին ազատել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ոստիկաններին, որից հետո կարելի է քննարկել այդ առաջարկը: «4-5 օր անց ոստիկաներն ազատվեցին, բայց իշխանությունները չվերադարձան այդ հարցին, ինչը խոստացել էին: Դրանից հետո Վիտալի Բալասանյանը խոստացավ կազմակերպել Սարգսյան-Սեֆիլյան հանդիպումը, եթե խումբը հանձնվի: Տղաները վայր դրին զենքերը, բայց իշխանությունները երկրորդ անագամ դրժեցին իրենց խոստումը»,-պատմել է Ենիգոմշյանը, ով ձերբակալվել էր «Սանա ծռեր» խմբին աջակցելու համար, և ում նկատմամբ խափանման միջոցն այսօր վերացվեց:
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ինքը չշարունակեց պայքարը «Սասնա ծռեր» խմբի կողմում, ընդգծել էր, որ խումբն ու նրա առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ի սկզբանե հանդես էին գալիս մեկ օրակարգով, որի առանցքային պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր: «Մենք ընդունեցինք այդ օրակարգը և սկսեցինք պայքարել դրա իրականացման ուղղությամբ, բայց ինչ-որ փուլում պարզ դարձավ, որ «Սասնա Ծռերի» ղեկավարոթյունը և Սեֆիլյանը, մասնավորապես, այն փոխել են, և սկզբնական պահանջի իրականացմանն ուղղված մեր պայքարը դարձավ իզուր»,-պարզաբանել է Փաշինյանը:
Ավելի վաղ, Սեֆիլյանի հետ հանդիպումից հետո, Վիտալի Բալասանյանը նույնպես հայտարարել էր, որ նա փոխել է իր պահանջները և այս փուլում չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց «Հիմնադիր խորհրդարանը» նրան մեղադրեց ստի մեջ: Օրերս Ժիրայր Սեֆիլյանը հանդես եկավ նամակով, որտեղ հերքեց Բալասանյանի և Փաշինյանի պնդումները, որ ինքը և «Սասնա ծռեր» խոմբը հրաժարվել են նախագահի հրաժարակայնի պահանջից: Սեֆիլայնը պնդում է, որ այդ պահանջը միշտ էլ արդիական է եղել իր ու իր զինակիցների համար: Ի պատասխան դրան, Փաշինյանը կրկին փաստարկներ է բերել «Սասնա ծռերի» և Սեֆիլայանի և «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարոթյուններից, որոնցում նախագահի հրաժարականի մասին խոսք չկա, ընդհանրապես, ինչը որակելով որպես կոպիտ մարտավարական սխալ: Ըստ էության, Ենիգոմշյանի այսօր տեղի ունեցած հարցազորւյցը հաստատում է Փաշինյանի և Բալասանյանի հայտարարությունները, որ Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խոմբն ինչ-որ փուլում պատրաստ էին հրաժարվել նախագահի հրաժարականի պահանջից: