

Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանության պետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը, ով նախկինում զբաղեցնում էր Շիրակի ոստիկանության պետի պաշտոնը:
Այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն ազատվել էր Երևանի ոստիկանության պետի պաշտոնից: Այդ պետք է դիտարկվի ծառայողական քննության համատեքստում, որը նախաձեռնել էր Վ.Գասպարյանն իրավապահների կողմից հուլիսի 17-31-ը Երևանում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների և լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների փաստի առնչությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ
Ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանությունում ընթացող ծառայողական
քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի
շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը,
ենթարկվել են կարգապահական տույժերի:
«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը նշանակվել էր 2013 թվականի ապրիլի 15-ին, Ներսիկ Նազարյանի փոխարեն:



