


2016 թ-ի օգոստոսի 6-ին «Լոկոմոտիվ» մարզադաշտում տեղի ունեցավ ՎՏԲ-ի 9-րդ սպարտակիադան` մշտական կորպորատիվ միջոցառումը, որը համախմբեց ՎՏԲ Խմբի թիմերին` աշխարհի յոթ երկրներից: Այս տարի ավելի քան 900 մարզիկներ պայքարում էին թիմային և անհատական առաջնության համար: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա գտնվեց մոտ 4000 մարդ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցույթում հաղթանակի հասնելու համար պայքարում էէր 29 թիմ`ՎՏԲ-ի դուստր բանկերից և կազմակերպություններից, այդ թվում նաև Ֆուտբոլային թիմ`Հայաստանից:
Աղբյուրի համաձայն, այս տարի Սպարտակիադայի ծրագիրը ներառում էր 13 սպորտաձև` մինի-ֆուտբոլ, վոլեյբոլ, սթրիթբոլ, բազմամարտ, տեգախաղ, կշռաքարային մարզաձև, հրաձգային սպորտ, վազք, շախմատ, մինի գոլֆ, բոուլինգ, ընտանեկան էստաֆետա մրցում էին նաև չիրլիդինգի թիմերը:
Յուրաքանչյուր սպորտաձևում խաղարկվեցին մրցանակային փաթեթներ: Բացի այդ ընտրվել են հաղթողներ երեք անվանակարգերում` «Լավագույն թիմ» (ՎՏԲ Գլխամասային Բանկ), «Հաղթանակի ձգտում» (ՎՏԲ Բանկ Բելառուսի վոլեյբոլային թիմ) և «Հանդիսատեսի համակրանք» (ՎՏԲ Բանկի Դաշնային շրջանի թիմ)
ՎՏԲ Սպարտակիադան անցկացվում էր իններորդ անգամ: Նախորդ 13 տարիների ընթացքում այն դարձել է ՎՏԲ-ի կորպորատիվ մշակույթի կարևոր տարրը: Խումբը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ֆիզիկական ակտիվությունը և սպորտը դառնան աշխատակիցների կյանքի անբաժան մասը: Սպորտը կերտում է ոգի, նպատակասլացություն և կարգապահություն` բիզեսի համար անհրաժեշտ հատկություններ, որոնք անմիջականորեն ազդում են ՎՏԲ-ի անձնակազմի աշխատանքի վրա:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004 թվականին: Ներկայումս ռուսաստանյան խոշորագույն ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն տիրապետում է հայկական ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերին:


