Օգոստոսի 8-12-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ը կբարձրանա 1-2 աստիճանով:
Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում սպասվում է մինչև 30-32 աստիճան ջերմություն:
Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Սյունիքի հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35-39 աստիճան, Արցախի տարածքում` մինչև 33-36 աստիճան:
Երևանում օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը մայրաքաղաքում կհասնի 39 աստիճանի: