


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը փակվել էր հունիսի 23-ին Դևդորակի կիրճում տեղի ունեցած սողանքների և Թերեք գետի հունի բարձրացման պատճառով, որն ամբողջովին ողողել էր Մցխեթա - Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը: Նշենք, որ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով է ընթանում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը: Տարերային աղտի հետևանքով շրջափակման մեջ էին հայտնվել 200 բեռնատար, 40 մարդատար մեքենաներ և 225 մարդ: ՌԴ ԱԻՆ ավիացիան հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ վեց չվերթով Երևան հասցրեց 289 մարդու:


