
Ընտրություն կատարելով անվտանգության և ժողովրդավարության միջև` ԼՂՀ քաղաքական գործիչներն, ամենայն հավանականությամբ, կնախընտրեն առաջինը և կվայելեն հասարակության աջակցությունը, որը գիտի, թե ինչ են նշանկաում «հակամարտության ապասառեցման» փորձերը: Ի դեպ, նման նախապատվությունը չի լինի հավերժ: Արտաքին կոնյունկտուրայի փոփոխությունները լիովին կարող են ձևավորել նաև ժողովրդավարության նոր պահանջմունք: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Հուլիսի վերջին ԼՂՀ-ում ավարտվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հասարակաքաղաքական քննարկումները, ինչից հետո առաջարկվող փոփոխությունների փաթեթը ներկայացվել է ԼՂՀ ղեկավար Բակո Սահակյանին: ԼՂՀ գործող սահմանադրությունն ընդունվել էր 2006 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում:
«Գլխավոր հարցը, որի շուրջ հանրապետությունում այսօր քննարկումներ են անցկացվում, կառավարման նախագահական մոդելի պահպանման և Հայաստանի օրինակլով խորհդրարանական կառավարման անցման միջև երկընտրանքն է: Օգոստոսի 3-ին նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հայտարարությունից պարզ դարձավ, որ առաջարկվել է նախագահական կառավարման մոդելը: Եվ նման շրջադարձի պատճառը փոքրիշատե հասկանալի է: Չդադարող միջադեպերի և Հայաստանի արբանյակի կարգավիճակով չճանաչված հանրապետության առկայության պայմաններում ժողովրդավարական բարեփոխումը հազիվ թե հաջողության հնարավորություն ունենա», - նշել է նա:
Վերլուծաբանը կարծում է, որ ԼՂՀ իշխանություններն ավելի վաղ փորձել էին «ժողովրդավարական հանրապետությունը» հակադրել «ավտորիտար Ադրբեջանին»: Սակայն արդեն 2007-2008թթ. մարեցին այն հույսերը, թե Կոսովոյի կազուսը, որը ձևակերպվել էր որպես «նախ ստանդարտներ, իսկ հետո ճանաչում», ունիվերսալ բնույթ կստանա:
«Իսկ նման իրողությունների պայմաններում ղարաբաղյան ժողովրդավարությունը վեր է ածվել մի գործոնի, որը ոչ մի կերպ չի մոտեցնում բաղձալի ճանաչումը կամ ինքնորոշումը հօգուտ Հայաստանի: Եվ հենց այդ ճանաչման բացակայությունն ավել ճկուն է դարձնում Ստեփանակերտի իշխանություններին: Ի տարբերություն Երևանի` նրանք, պարզապես, չունեն ինչ-որ արտաքին պահանջների համապատասխանության սուր պահանջմունք», - ամփոփել է վերլուծաբանը: