

Ծեծի է ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստ Հարություն Աղլամազյանը, ով վերջին օրերին վարում էր Ազատության հրապարակի հավաքները:
«Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրության համաձայն, օգոստոսի 4-ին Հարություն Աղլամազյանը աշխատավայրից բերման էր ենթարկվել Քննչական կոմիտե` որպես վկա: Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ մի քանի ժամ այնտեղ ցուցումք տալուց հետո տուն վերադառնալիս, իրենց տան բակի դարպասների մոտ դարանակալած երեք տղամարդ հարձակվել էին նրա վրա և դաժանաբար ծեծի ենթարկել։ Հարություն Աղլամազյանին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։



